Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կնպաստի համակարգող խորհրդի ստեղծմանը` իշխանափոխությունը ապահովելու համար՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով երկրում կատարվողը և Բելառուսում օրենքի գերակայությունը վերականգնելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ես՝ Սվետլանա Տիխանովսկայաս, նախաձեռնում եմ համակարգող խորհրդի ստեղծում ՝ իշխանությունը փոխանցելու համար», – ասվում է Տիխանովսկայայի հայտարարության մեջ: