Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 14-ին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին և Օմանի ու Բահրեյնի կառավարություններին հրեական պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև հաշտության համաձայնության պաշտպանության համար:
Օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր Էջում հայտնել է, որ Իսրայելը և ԱՄԷ-ն համաձայնությունների են հասել երկկողմ հարաբերությունների լիակատար նորմալացման շուրջը: Ինչպես ակնկալվում է, Իսրայելի և ԱՄԷ-ի պատվիրակություններն արդեն հաջորդ շաբաթ կարող են ստորագրել երկկողմ համաձայնագիր, այդ թվում ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ ավիաչվերթների, անվտանգության, հեռահաղորդակցությունների, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի, դեսպանությունների փոխադարձ հիմնման շուրջ:
Նորմալացման շուրջ ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես, նախատեսում են Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի և Հորդանանի հովտի նկատմամբ ինքնիշխանության տարածման քայլերի դադարեցում, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Այնուամենայնիվ պաղեստինյան ղեկավարությունում չափազանց կոշտ են արձագանքել Աբու Դաբիի քայլին՝ այն համարելով դավաճանություն և «արաբական հաշտության նախաձեռնության խորտակում»՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: