
Մինսկի տրակտորների գործարանը հաղորդել է, որ ձեռնարկության արտադրամասերի մի մասը դադարեցրել է աշխատանքը․ աշխատողները գործադուլ են հայտարարել՝ գրում է mk.ru-ն:
Այժմ աշխատողները, MTZ-ի ղեկավարության խոսքով, չարտոնված հանրահավաք են անցկացնում: Նաև MTZ-ի ղեկավարությունը դեռ չգիտի, թե որքան ժամանակով են դադարեցվել արտադրամասերի ախատանքը:
Սոցցանցերում հայտնում են, որ MTZ-ի աշխատողները աջակցում են ընդդեմ ընտրությունների պաշտոնական արդյունքների բողոքի ցույցերին և պահանջում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը: