Մինսկում տեղի է ունենում ուսուցիչների զանգվածային երթ՝ հաղորդում է Sputnik Belarus-ը։
Ուսուցիչները քայլել են Անկախության պողոտայի մայթով ՝ Բելառուսի պետական ֆիլհարմոնիկ միությունից դեպի Բելառուսի մանկավարժական համալսարան: Նրանցից ոմանց ձեռքում ցուցանակներ կային «Ես ուսուցիչ եմ և ուզում եմ հպարտանալ դրանով», «Ես ուսուցիչ եմ, ոչ թե կեղծարար», «Ուսուցիչները ընդդեմ բռնության» և այլ գրություններով։