Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աղմկահարույց հայտարարություն. ՀՖՖ ղեկավար կազմը լեգիտիմ չէ՞

Հայկական ֆուտբոլում իրավիճակն օր օրի ավելի է սրվում։ Երեկ արդեն աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ կասկածի տակ դնելով ֆուտբոլային գերատեսչության ղեկավար կազմի լեգիտիմությունը։

Մասնավորապես, Հակոբյանը գրել էր. «Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում՝ հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ, որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»:

Ինչևէ, ֆուտբոլային ընտանիքում շարունակում են պնդումները, որ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին կայացած ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններում վճռորոշ են դարձել պայմանավորված հանդիպումների մեջ ներքաշված ակումբների ձայները: Նույն պնդումների համաձայն՝ ՀՖՖ-ն չպետք է թույլ տար, որ պայմանավորված խաղեր անցկացրած Առաջին խմբի առաջնության թիմերը մասնակցեին ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրություններին։ ՀՖՖ գործկոմի ներկայիս կազմում են ֆուտբոլային աշխարհին հայտնի ու անհայտ մի շարք անձինք, որոնց առաջադրել են բարձրագույն խմբի ակումբներ, ինչպես նաև առաջին լիգայի ներկայացուցիչներ։

Առաջին խմբի առաջնության 4 թիմեր այս տարվա հուլիսին որակազրկվել էին ՀՖՖ կողմից՝ մեղադրվելով պայմանավորված խաղերի մեջ: Օրինակ՝ «Արագած» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ գործկոմի կազմում առաջադրել էր Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր տնօրեն Հրաչյա Աղաբեկյանին: «Արագած» ակումբը ՀՖՖ կողմից որակազրկվել էր, և ըստ ֆեդերացիայի՝ այս ակումբի մասնակցությամբ 2019/20թթ. մրցաշրջանում գրանցվել է պայմանավորված միանգամից ինը հանդիպում: Որակազրկվել են նաև ակումբի 13 ներկայացուցիչներ: Իր հերթին «Արագածը» հայտարարել էր, որ ֆուտբոլային հանրությունից ներողություն է խնդրում նախորդ տարի դեկտեմբերի 23-ին կայացած պայմանավորված խաղի համար՝ ակնարկելով ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: Հրաչ Աղաբեկյանը, որը ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել սկանդալային համբավ ձեռք բերած «Արագածի» շնորհիվ և փաստորեն հենց այս ակումբի ներկայացուցիչն է ՀՖՖ-ում, որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել ՀՖՖ զեկույցներից և որոշումներից հետո: Աղաբեկյանը նաև հրաժարական չի տվել գործկոմի անդամի պաշտոնից, մինչդեռ եղել է ՀՖՖ գործկոմի այն անդամներից մեկը, որը քվեարկել է «Արագածին» և մնացածներին որակազրկելու օգտին: Եվ ընդհանրապես մամուլում դժվար է գտնել ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչների կողմից մեկնաբանություններ, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, և ինչպես է ստացվել, որ Հայաստանը դարձել է պայմանավորված հանդիպումների կենտրոններից մեկը Եվրոպայում:

Գործկոմի անդամների նման գործելաոճից կարելի է ենթադրել, որ նրանք խուսափում են խոսել մի թեմայի վերաբերյալ, որն ուղղակիորեն առնչվելու է նաև հենց իրենց: Տիգրան Հակոբյանը կատարեց առաջին քայլը, և շատերն այն կարծիքին են որ նրա օրինակին կհետևեն գործադիր կոմիտեի մյուս թասիբով անդամները։

Այո, ՀՖՖ-ում նախորդ տարիներին ևս ունեցել ենք գործկոմներ, որոնց անդամները պարզապես եղել են գործկոմի նիստերին ձեռք բարձրացնողներ, որոնց համար գործկոմի անդամ լինելը եղել է պարզապես հաճելի զբաղմունք և Հայաստանի հավաքականի որոշ խաղերին ճամփորդելու միջոց: Օրինակ՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած գործկոմն ուներ 15 անդամ: Նրանց թվում էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։

Շատերը կհամաձայնեն, որ հայկական ֆուտբոլին, այնուամենայնիվ, հարկավոր է լեգիտիմ, իր գործին նվիրված և պատասխանատու գործկոմ: Նման իրավիճակում զարմանալի չէ, որ գործկոմն այդպես էլ չի համարձակվում արգելել լեգեոներների առկայությունը առաջին խմբում: Ֆուտբոլային շատ մասնագետներ վերջին ամիսներին խոսում էին այն մասին, որ եթե բարձրագույն խմբում լեգեոներների առկայությունն անհրաժեշտություն է, ապա առաջին խմբում կարելի է ավելի խիստ որոշումներ կայացնել:

Նույն ՀՖՖ զեկույցները փաստում են, որ առաջին խմբում պայմանավորված խաղերի մեջ ներքաշված են եղել բազմաթիվ արտասահմանցիներ, սակայն օրերս գործկոմի հերթական նիստում որոշում կայացվեց, որ Առաջին խմբի ակումբները խաղադաշտում պետք է ունենան նվազագույնը վեց հայ խաղացող: Ստացվում է, որ առաջին խմբի թիմերը մեկնարկային կազմում կարող են ընդգրկել հինգ արտասահմանցիների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում