Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Շարունակում է դուրս գալ մեր աչքը

«Պետք է նշեմ՝ լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհեր հանդուրժելն անթույլատրելի է»,- Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մասնակցելով Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին:

Սեյրան Օհանյանը դա ասում է հայկական զինուժում խաղաղ պայմաններում հերթական սպանությունների ֆոնին, որ տեղի ունեցան օրերս, ինչպես նաև նախորդ տարվա ամառվա ընթացքում մի շարք սպանությունների քննության ֆոնին, երբ առ այսօր բացահայտված չեն աղմկոտ սպանությունների մեղավորները, կամ քննությունը տվել է արդյունքներ, որոնց հանդեպ որևէ հավատ չունեն զոհերի կամ տուժողների հարազատները:

Սակայն, այդ ամեն ինչից բացի, եթե որևէ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար հայտարարում է, որ գիտակցում են ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերի անհանդուրժելիությունը, ապա այդ ղեկավարը արդեն իսկ պետք է զինուժում կատարած լիներ կադրային արմատական վերանայումներ կամ այդպիսի առաջարկների փաթեթ ներկայացներ Գերագույն գլխավոր հրամանատարին և հասարակությանը: Թեև, մյուս կողմից, հասկանալի է, թե ինչու, օրինակ, Սեյրան Օհանյանն այդպիսի փաթեթ չի ներկայացնի Գերագույն գլխավոր հրամանատարին:

Չէ՞ որ նա հայտարարեց անցյալ տարի, որ զզվում է բանակը քննադատողներից: Պարզ է, որ Սեյրան Օհանյանը չի համարձակվի զզվացնել Սերժ Սարգսյանին, եթե նույնիսկ ունենա բանակում կադրային լուրջ վերանայումներ կատարելու անհրաժեշտություն: Իսկ եթե լուրջ և մի փոքր ավելի գլոբալ, ապա Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը սիրում է պարբերաբար այցելել Բրյուսել, մասնակցել ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերի հանդիպումների, իբր ազնվորեն խոստովանել առկա թերությունների ու խնդիրների գիտակցումը, խոստանալ բարեփոխումներ և արդիականացում, իսկ Հայաստանում շարունակել զինված ուժերում հանդուրժել կիսագրագետ, ռազմական գործի և ընդհանրապես «սպա» հասկացության հետ որևէ ընդհանրություն չունեցող բիզնեսմեն գեներալների, ու նրանց վրա կառուցել նաև իրենց քաղաքական իշխանությունը:

Եթե Հայաստանի իշխանությունը, եթե ՊՆ ղեկավարությունը գիտակցում են խաղաղ պայմաններում զոհեր տալու անհանդուրժելիությունը, ապա նրանք պետք է որ արդեն իսկ գործուն անհանդուրժողություն ցուցաբերեին գրեթե ողջ գեներալիտետի հանդեպ, և այժմ հայկական զինուժում պետք է լինեին բոլորովին այլ բարձրագույն հրամանատարներ, բոլորովին այլ արժեքային համակարգով, այլ կենսագրությամբ, այլ մտածողությամբ և կերպարով: Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ:

Սակայն Հայաստանում, չնայած բանակում արձանագրված սպանությունների և ինքնասպանությունների շղթային, որևէ բարձրաստիճան զինվորական, որևէ գեներալ պատասխանատվություն չի կրել նույնիսկ պաշտոնաթողության տեսքով, էլ չասած քրեական պատասխանատվության մասին: Հայաստանում նույնիսկ որևէ դատաքննություն, բանակի աղմկոտ սպանությունների գործով, չի ավարտվել լեգիտիմ դատավճռով, որի արդարացիությունն ու լիարժեքությունը կասկած չհարուցեր զոհերի կամ տուժածների հարազատների մոտ: Իրական հանդուրժողությունը երևում է կյանքում, կյանքից, ոչ թե Բրյուսելի ամբիոններից, որտեղ եվրոպացիների աչքն ենք հանում, իսկ բանակում շարունակում է դուրս գալ մեր աչքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում