Բելառուսը պատրաստ է ընտրություններից հետո իրավիճակը քննարկել արտասահմանյան գործընկերների հետ, հայտարարել է Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն իր շվեյցարացի գործընկեր Իգնազիո Կասիսի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նշվել է բելառուսական կողմի պատրաստակամությունն արտաքին գործընկերների հետ կառուցողական և օբյեկտիվ երկխոսության համար բոլոր հարցերի շուրջ, որոնք կապված են Բելառուսում նախընտրական քարոզչության ընթացքին եւ դրա ավարտից հետո բոլոր իրադարձություններին»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին Շվեյցարիայի նախաձեռնությամբ:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին չարտոնված բողոքներ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: