Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քարոզչական հերթական հնարքն Ադրբեջանում. «Բաքվում կարծում են, որ Ռուսաստանի հետ խաղալով կփորձեն հավասարակշռել Անկարայի ազդեցությունը»

Տավուշյան սրացումից հետո ադրբեջանական պրոպագանդան կրկին ակտիվացրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հնարավորության թեման։ Պաշտոնական Բաքուն բազմիցս է հայտարարել, որ նման պլաններ չունի, սակայն ամեն հարմար առիթի սա որպես յուրահատուկ քարոզչական հնարք այդ երկիրն այնուամենայնիվ օգտագործում է։

Հիշեցնենք նաև, որ շաբաթներ առաջ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին նշել էր, որ Ադրբեջանը դեռ չի պատրաստվում միանալ ԵԱՏՄ-ին, Ադրբեջանը կարևորում է երկկողմ հարաբերությունները և բավարար է համարում ԱՊՀ անդամակցությունը Հայաստանի հետ։ Ադրբեջանցի դեսպանը նշել էր նաև, որ Ադրբեջանը չի հրաժարվում այս ուղղությամբ համագործակցությունից: «Այդ թեմայի ուղղությամբ շատերն են աշխատել։ Ես հանդիպել եմ ԵԱՏՄ պատասխանատու աշխատակիցների հետ։ Այս թեմայի ուղղությամբ ընթանում են տնտեսական խոսակցություններ։ Որպես դեսպան՝ կողմ եմ, որ Ադրբեջանը մոտենա ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներին»,- հայտարարել է նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն արձանագրում է՝ երբ Ադրբեջանը ձախողում է գրանցում, հռետորաբանության տիրույթում տարբեր ծրագրեր է հնչեցնում: «Այդ թվում՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։ Բայց սրանք լոկ խոսքեր են, դժվար թե որևէ ձևով իրականություն դառնան, ավելի շատ արվում է հայ-ռուսական հարաբերություններում մոծակի նման մի խայթոց առաջացնելու համար։ Նախևառաջ՝ այդ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին մենք չպետք է դիտարկենք որպես հակահայկական քայլ, սա Ռուսաստանի աշխարհաքաղաքականությունն է, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում։ Իսկ ահա Ադրբեջանի կողմից շեշտը դրվում է հակահայկական բաղադրիչի վրա, բայց կրկնում եմ՝ սրանք լոկ հայտարարություններ են։ Պրակտիկայում այլ բան է կատարվում, նայեք՝ քանի զորավարժություն է արել Թուրքիայի հետ վերջին տարիների ընթացքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այսկերպ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում նույն Ռուսաստանի նկատմամբ: «Ի՞նչի տեղ է դնում, մտածում է՝ ռուսները այդ ամենը չե՞ն հասկանում։ Սա երեխայական խաղ չէ, նման հայտարարությունները իրականության մեջ, պրակտիկայում այլ քայլերի ներքո, լուրջ չեն։ Կարծում եմ՝ սա շատ լավ հասկանում է նաև ռուսական կողմը»,- եզրափակեց Դ. Բաբայանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նման քարոզչությունը Ռուսաստանի հետ քաղաքական առևտրի նպատակ հետապնդող շարժեր են: «Տրամադրություններ շոշափելուց սկսած մինչև կոնկրետ առարկայական քննարկումներ ծավալելը։ Բայց ես կարծում եմ, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը միմյանցից որևէ էական ակնկալիք այդ առումով ունենալ չեն կարող։ Երկուսն էլ հասկանում են, որ թե՛ ԵԱՏՄ-ին և թե՛ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի որևէ անդամակցության հեռանկար բախվում է Հայաստանի դիրքորոշմանը։ Իսկ Հայաստանի դիրքորոշման հեռանկարները գրեթե անփոփոխ են, հասկանում ենք, թե Հայաստանն ինչ պայմաններում կարող է փոխել դիրքորոշումը, և հասկանում ենք նաև, որ այդ պայմանները Բաքվի համար են անընդունելի։ Այս տեսակետից բուն քարոզչական խաղարկումները ավելի շատ հարակից հարցերի մասին խոսելու, քննարկելու նպատակ են հետապնդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի խոսքով՝ այս փուլում դրա նպատակներից մեկն այն է, որ Ադրբեջանը որքան էլ Թուրքիայից աջակցություն է ստանում, դա իր համար բավականին մեծ ռիսկեր է պարունակում. «Բաքվում հասկանում են, որ Անկարան կարող է փորձել իրենց ձեռքով հանել կրակից շագանակներ ու հետո այդ ձեռքերի այրվելու համար չկրել պատասխանատվություն։ Բաքվում կարծում են, որ Ռուսաստանի հետ խաղալով կփորձեն հավասարակշռել Անկարայի ազդեցությունը, որպեսզի չմնան Թուրքիայի բացարձակ ենթակայության ու կառավարության ներքո։ Ըստ իս՝ այս փուլում Ադրբեջանի համար դա է հրատապ խնդիրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում