Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է այն տեղեկատվությունը, որ հեռացել է երկրից, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նախ, ես ողջ եմ և ոչ արտերկրում, Ինչպես տարածում են մեր հարգելի «աղբյուրները»,- ասել է Լուկաշենկոն:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին չարտոնված բողոքներ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Բողոքի ցույցերի երեք օրվա ընթացքում, ըստ իրավապաշտպանների, ավելի քան 1500 կամայական ձերբակալություններ են կատարվել, ավելի քան 600 մարդ ենթարկվել է վարչական տուգանքների, հարուցվել են մի շարք քրեական գործեր: