Լուրեր
Իշխանությունը դեռ գալու է ժողովրդի դուռը և պատասխանի՝ ինչու են որոշ մարդիկ ճաղերի հետևում լինելու փոխարեն ընտրացուցակներում
  • 16:15
  • 2020-08-14
  • Դիտումներ՝ *

Այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը դատարանում  միջնորդեց «Սասնա ծռերի» անդամներին դատապարտել 9-ից մինչև ցմահ ազատազրկման, համացանցում Ծռերի անդամներն ու նրանց համախոհներն իրական արշավ սկսեցին վարչապետ Փաշինյանի դեմ։ Նրանց կարծիքով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք ազատազրկվեն, և եթե վարչապետը  ցանկանար, ապա նրանց դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր, ոմանց կարծիքով էլ՝ վերջիններս նաև պետք է հերոսացվեին։

Մի քանի ամիս առաջ «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ավարտվում է իշխանություններին աջակցելու փուլը, և իրենք տեղավորվում են արդեն ընդդիմության դաշտում։ Կասկածից վեր է, որ եթե  դատավորը բավարարի դատախազի միջնորդությունը, ու վերջիններս հայտնվեն կալանքի տակ, դրսում գտնվող նրանց համախոհները կդառնան այս իշխանություններին  ամենառադիկալ ընդդիմությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի և վերլուծաբան Գոռ Մադոյանի հետ:

  • Դիտումներ՝ *