Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

«ԱՄՆ դեսպանատան, Իսրայելի հաղորդագրությունները նշանակում են հայկական ավիացիայի վախճանի սկիզբ»

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան տարածած հաղորդագրությունից, որում ասվում է. «2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ՝ կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ: Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար: Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանը, որը ուղղված է նաև ԱՄՆ քաղաքացիներին և ոչ միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, նկատեց, որ Միացյալ Նահանգներն առաջին երկիրը չէ, որ նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Իսրայելը ևս հետևել է Եվրոպական միության օրինակին, և Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն չի կարող թռչել դեպի Իսրայել:

«ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը պայմանավորված է զուտ անվտանգության գործոնով, քանի որ Եվրոպական միությունը ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները սև ցուցակ է մտցրել։ Տրամաբանական է, որ դրան հետևելու էին նման հայտարարություններ, ինչպիսիք արդեն արել են Միացյալ Նահանգները, Իսրայելը։ Ես չեմ բացառում, որ առաջիկայում այլ պետություններ ևս հետևեն Եվրոպական միության օրինակին։ Սա լուրջ հարված է և՛ ավիացիոն ոլորտին, և՛ տուրիզմին։ Նման հայտարարությունները նշանակում են հայկական ավիացիայի վախճանի սկիզբ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ թե՛ ԱՄՆ պաշտոնյաները, թե՛ ԱՄՆ քաղաքացիները կարդում են այս հայտարարությունները, և բնական է, որ դա լուրջ հարված պետք է հասցներ ՀՀ ավիացիայի հեղինակությանը։

Մեր դիտարկմանը՝ 2022 թվականին ԵՄ-ի կողմից սև ցուցակից հանվելուց հետո Հայաստանին կհաջողվի՞ արագ վերականգնվել ոլորտում ու վարկանիշ ձեռք բերել, Սարգսյանը պատասխանեց, որ սահմանափակումները մինչև 2022 թվականն են, բայց դրանից հետո էլ պետք է ևս մեկ անգամ մոնիտորինգ իրականացվի, ու դրական գնահատական ստանալուց հետո նոր միայն Հայաստանը կարող է քայլեր իրականացնել հեղինակության բարձրացման ուղղությամբ: «Բայց դա շատ բարդ, չափազանց բարդ պրոցես է լինելու ցանկացած ավիաընկերության համար»,- ասաց Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում