Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Փորձագետները հայտարարել են Վենեսուելայում նավթի արդյունահանումը գրեթե մինչեւ զրո կրճատման մասին

Վենեսուելայում, որը նավթի խոշորագույն պաշարներն ունի աշխարհում, նավթի արդյունահանումը մոտենում է զրոյի, հաշվել են IHS Markit կոնսմալտինգային ընկերության փորձագետները: Դեռ 2017 թվականին Վենեսուելայում արդյունահանումը մեկ օրում կազմում էր 2 միլիոն բարել: Մեկ տարի առաջ այն ընկել է օրական մինչեւ 650 հազար բարել: Այժմ, IHS Markit-ի տվյալներով, Վենեսուելան օրական արդյունահանում է 100-ից մինչեւ 200 հազար բարել, եւ անկումը շարունակվում է:

«Այժմ կարելի է ենթադրել, որ շուտով երկրում նավթի արդյունահանումը կարող է դառնալ զրոյական կամ մոտենալ այդ մակարդակին»,-գրում են փորձագետները, նշելով, որ նավթարդյունաբերության պատմության մեջ երբեք խոշոր նավթարդյունաբերող երկրների նավթի արդյունահանման ծավալն այդքան ցած ու այդքան երկար ժամանակ չի ընկել: Վենեսուելան մեծությամբ երրորդ նավթարդյունահանող երկիրն է ՕՊԷՔ-ի տասներեք անդամների թվում: Վերջին ժամանակներս իրադրությունը Վենեսուելայի համար խորացել է նավթի համատարած գնանկմամբ՝ COVID-19-ի համավարակի, ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ նավթը պահելու հնարավորությունների սահմանափակումների պատճառով, նշում են հրապարակման հեղինակները:

Թեեւ Վենեսուելայի դեպքը պատմական է, փորձագետներն այն կարծիքին են, որ այն գործնականում չի ազդում համաշխարհային նավթաշուկաների վրա՝ կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների ֆոնին պահանջարկի եւ առաջարկի ավելի լուրջ փոփոխությունների պատճառով: «Աշխարհում կան բավականին արտադրական հզորություններ, որպեսզի բավարարվի նավթի համաշխարհային պահանջարկի վերականգնումը, որը դիտվում Է մայիսից»,-կարծում է IHS Markit-ի փոխնախագահ եւ նավթաշուկաների ղեկավար Ջիմ Բուրքհարդը: Փորձագետները վստահ են, որ Վենեսուելան կարող է ապագայում վերականգնել նավթի արդյունահանումը՝ հաշվի առնելով նրա հսկայական նավթապաշարները: Սակայն ենթակառուցվածքի վիճակը, նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները նվազեցնում են նման ելքի հավանականությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում