ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրապետության նոր վարչապետ է նշանակել Կորեայի բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալ Կիմ Դոկ Հոնին: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Այս որոշումը կայացվել է Կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստում:
Կիմ Չժե Ռյոնգը, որը ղեկավարում էր կառավարությունը 2019-ի ապրիլից ի վեր, դարձել է WPK-ի Կենտրոնական կոմիտեի ղեկավար:
Նշվում է, որ Դոկ Հոնը ընտրվել է նաև WPK կենտկոմի Քաղաքական Բյուրոյի նախագահության անդամ:
Նախկինում նա ղեկավարում էր բյուջեի խորհրդարանական հանձնաժողովը և հանդիսանում էր WPK-ի Կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: