Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված բոլոր քաղաքացիները մինչև օգոստոսի 14-ը ժամը 6.00-ը կազատվեն Մինսկի մեկուսացման պալատից, հայտնում է Sputnik Belarus- ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ ղեկավարությանը:
Համաձայն Nexta Telegram-ալիքի՝ Ակրեստինա փողոցում գտնվող մեկուսարանից ազատվածներից շատերն անմիջապես հոսպիտալացվում են:
Ավելի վաղ հեռուստաալիքը հրապարակել էր անվտանգության ուժերի կողմից դաժան ծեծի ենթարկված ցուցարարների լուսանկարները: Շատերի մեջքը, հետույքը, ոտքերը եւ աչքերը կապտած են, իսկ հոնքերը պատռվածքներով: