Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 17 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 1 085-ի:
Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 23 դեպք:
Ըստ պաշտոնական StopCov կայքի, վարակվածների ընդհանուր թիվն այժմ 1 306 է:
Անցած օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 17 հիվանդ, համավարակի սկզբից Վրաստանում առողջացել է 1 085 մարդ: Մահացել է 17-ը:
Մեկուսացած է 7 597 մարդ, հիվանդանոցներում բուժումը շարունակում է 261-ը:
Վրաստանի 41 քաղաքացի այլ երկրներից տեղափոխվել է Վրաստան՝ բուժման նպատակով:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: