Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ կազմված 25 դատավորից: 25 դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Նախագիծն արդեն պատրաստ է եւ դրված է հանրային քննարկումների: Այսօր կայացած քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը որոշ մանրամասներ ներկայացրեց: Նախագծով նախատեսված է ստեղծել նաեւ մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որը կունենա առնվազն 10 դատավոր, փոփոխություններ են առաջարկվում նաեւ Վճռաբեկ դատարանում. ըստ նախագծի, քրեական պալատը կունենա 8 դատավոր, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատները՝ 13։