Լուրեր
Տիգրան Ավինյանը ամենաշահագրգիռ անձն է, որն ուզում է Ամուլսարը հանք դառնա․ կոռուպցիոն ռիսկեր կան

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը տեղեկացնում է, որ ջերմուկցիները առաջիկա օրերին ավտոերթով գալու են Երևան՝ բողոքի ակցիա իրականացնելու, մի քանի խաղաղ ակցիաներ ևս պլանավորված են։ Զրուցակցի խոսքով՝ այս ակցիաներով իրենք հասնելու են նրան, որ կառավարությունը վերջապես որոշի՝ Ամուլսարը չպետք է հանք դառնա։ Իսկ թե ինչու է իշխանությունը մինչ օրս լռում, Ղարիբյանի խոսքով՝ կասկածներ կան կոռուպցիոն գործարքների վերաբերյալ․ «Տիգրան Ավինյանը ամենաշահագրգիռ անձն է, որն ուզում է Ամուլսարը հանք դառնա»,-նշում է նա։

  • Դիտումներ՝ *