Սահմանադիր երեք մարմիններն առաջադրել են ՍԴ դատավորի թեկնածուներին՝ Վահրամ Ավետիսյան, Երվանդ Խունդկարյան և Արթուր Վաղարշյան։ Առաջիկայում Ազգային ժողովը պետք է քննարկի այս թեկնածությունները և քվեարկի։ Առավելապես կկենտրոնանանք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի գործունեության վրա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի և ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ: