Բելառուսում վերսկսվել են բողոքի գործողությունները: Ամբողջ երկրում մարդիկ դուրս են գալիս ընդդեմ ուժայինների բռնությունների։ Մասնավորապես, Մինսկում, «Բելառուս» հանրախանութի դիմաց, այն տարածքում, որտեղ գտնվում է թիվ 5 հիվանդանոցը, համերաշխության շղթա են կազմել բժիշկները: Ձեռքերում նրանք պաստառներ են պահում՝ «Բավական է ծեծեք մեր տղամարդկանց», «Բուժաշխատողներն ընդդեմ բռնության»:
Բացի այդ, գործադուլ են հայտարարել մայրաքաղաքի մի շարք ձեռնարկություններ: Այդ թվում, Կոզլովի անվան Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանի աշխատակիցները առավոտյան 8-ից հավաք էին կազմակերպել, որի ընթացքում պահանջել են չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքները: