Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Սննդամթերքի անվտագության ոլորտում COVID-19 դեմ միջոցառումները պետք է լինեն համակարգված

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Կարևորելով երկու երկրներում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հատկապես կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մարտահրավերները՝ պատասխանատուները խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ անցկացնելու ու համաձայնեցնելու անհրաժեշտության մասին:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը պատրաստակամություն է հայտնել Արցախում արտադրված գյուղմթերքը սննդամթերքի անվտանգության համաշխարհային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտահանման ոլորտում դրա մրցունակության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի համատեղ իրականացման հեռանկարները: Այս համատեքստում՝ ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպանդանոցների կառուցման, սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների և այս պահին առկա շոշափելի արդյունքների մասին: Նա կարևորել է միջազգային մի շարք սկզբունքների համատեղ կիրառումը հայկական երկու հանրապետություններում, մասնավորապես՝ սննդամթերքի արտադրության շղթայի դիտարկումը որպես մեկ միասնական ամբողջություն:

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գլխավոր պատասխանատուն նաև պատրաստակամություն հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմանավորված վերահսկողական աշխատանքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը:

Գեորգի Ավետիսյանը, Արթուր Ներսիսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի հետ այցելել են նաև ԱՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ, ծանոթացել առկա ներուժին ու խնդիրներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում արցախցի մասնագետների վերապատրաստվելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում