Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է Մինսկում ոստիկանական մեքենայի մոտ կանգնած հատուկջոկատայինը մահակով անակնկալ կերպով հարվածում անցնող ավտոմեքենայի դիմապակուն՝ կոտրելով այն:
Տարեց վարորդն իջնում է մեքենայից և իր դժգոհությունը հայտնում, ինչից հետո հատուկջոկատայինները 5 հոգով գետնին են տապալում նրան, նա փորձում է ազատվել, բայց մահակով հարվածում են և քարշ տալով տանում դեպի ոստիկանական ավտոբուս:
Օգտատերերն իրենց վրդովմունքն են արտահայտել՝ նշելով, որ սա Բելառուսի ուժային կառույցների կողմից բանդիտիզմի և ամենաթողության դրսևորում է:
https://www.youtube.com/watch?v=wkAQgzFgSa0&feature=youtu.be