Դպրոցական ու դպրոցահասակ երեխաների ծնողները շատ ուրախ են, որ սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասապրոցեսը մեկնարկելու է։ Երևանի փողոցներում իրականացված մեր հարցման ժամանակ ծնողներն ասում էին, որ միանշանակ ուղարկելու են իրենց երեխաներին դպրոց։ Նրանք որոշակի մտավախություններ ունեն համավարակով պայմանավորված, բայց պնդում էին, որ այլևս հնարավոր չէ, որ երեխաները նստեն տանը, հետ ընկնեն դասապրոցեսից։ Հեռավար կրթությունն էլ ելք, կրթություն ստանալու տարբերակ չեն համարում։ Անարդյունավետ է՝ պնդում էին մեր զրուցակիցները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում