Ամերիկացի դերասան և ռոք երաժիշտ Ջարեդ Լետոն, որը հաճախ է համերգներով հանդես գալիս Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, Instagram-ի իր էջում Բելառուսում թղթակիցների կողմից արված կադրեր է տեղադրել:
Նա լուսանկարները տեղադրել է Stories-ում: Առաջին լուսանկարում անզեն մարդկանց ամբոխ է, որոնք դուրս են եկել հանրահավաքի՝ բռնելով միմյանց ձեռքերը: Ջարեդը մակագրել է լուսանկարը. «Մենք քեզ հետ ենք, Բելառուս»:
Հաջորդ լուսանկարում վիրավոր ցուցարարին փորձում են տանել ընկերները, երբ նրանց ճանապարհն արգելափակում է ոստիկանության հատուկ ջոկատի մարտիկը: Նա նաև լուսանկար է տեղադրել Խարկովում գարնանը տեղի ունեցած Կանանց համերաշխության երթից: