Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կառավարությունն այդ միջոցներն ուղղակի փոշիացրել է. թյուր են կարծիքները, որ կարող ենք շատ արագ հաղթահարել այս ճգնաժամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Իր ելույթում վարչապետը մասնավորապես նշել է. «Հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կկայացնենք որոշումներ, բայց նաև ռազմավարություն ունենալու խնդիր ունենք, թե ինչպես ենք պատրաստվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հույս ունենք, որ առողջապահական հատվածում արդեն հաղթահարման փուլում ենք, և եկել է ժամանակը, որ ավելի ինտենսիվ զբաղվենք տնտեսական բլոկում մեր անելիքներով»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ:

«Համաճարակի հենց սկզբի օրերին, երբ կառավարությունն որոշեց արտակարգ դրություն հայտարարել ու տարբեր ոլորտներում սահմանափակվեց տնտեսական գործունեությունը և սրան զուգահեռ սկսվեց սոցիալ-տնտեսական տարբեր միջոցառումների իրականացումը, մենք պարբերաբար սկսեցինք բարձրացնել այն հարցը, որ, իրականում, այդ միջոցառումներն ընթացիկ կարճաժամկետ խնդիրներ են լուծելու և ոչ ավելին: Միևնույն ժամանակ, նախազգուշացնում էինք նաև, որ առանց երկարաժամկետ ռազմավարության այդ միջոցառումները տնտեսության վրա դրական ազդեցություն չեն կարող ունենալ, այլ կլինեն ընդամենը էպիզոդիկ նախաձեռնություններ, որոնց արդյունավետությունը տնտեսության համար էական դերակատարում չի ունենա: Հիմա, երբ հետադարձ հայացք ենք նետում դրանց, տեսնում ենք, որ, փաստացի, այո՛, կառավարությունը պարզապես փոշիացրել է այդ միջոցները:

Ողջունելի է, որ կառավարությունը, վերջ ի վերջո, գիտակցեց երկարաժամկետ ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը և ֆիքսեց, որ այս առումով իրոք խնդիրներ ունենք: Այս համատեքստում ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել բազմիցս հնչեցված այն խնդիրը, որ կառավարության տնտեսական բլոկում կադրային ներուժի որոշակի խնդիր կա ու, թերևս, հենց սրանով էլ պայմանավորված է ռազմավարական նպատակների բացակայությունը: Ավելին՝ տարիներ շարունակ բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը ևս այդ ունակությունների, այդ կարող ուժերի պակասով պետք է պայմանավորել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետն ու այս համատեքստում անդրադառնալով մեր այն հարցին, թե հիմա կոնկրետ ինչպիսի՞ն պետք է լինի վարչապետի հիշատակած հակաճգնաժամային այդ ռազմավարությունը, նա պատասխանեց.

«Այդ ռազմավարությունը պետք է ներառի տնտեսական այն բոլոր իրողությունները, որոնք այսօր, ըստ էության, առկա են մեր տնտեսության մեջ. պետք է ներառի մեր տնտեսության թե՛ կառուցվածքը, թե՛ համավարակով պայմանավորված այս ամիսների ընթացքում աշխատատեղերի կրճատման խնդիրը, թե՛ աճող գործազրկությունը, թե՛ իրական եկամուտների նվազումը, այդ թվում՝ Հայաստան եկող տրանսֆերտների նվազումը, թե՛ բազմաթիվ այլ գործոններ: Երկարաժամկետ տնտեսական ռազմավարություն մշակելիս եթե այս ամենը հաշվի չառնվի և որպես հիմք չընդունվի սրանց ելակետային վիճակը, ապա մենք կրկին լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Պետք է փորձենք փուլ առ փուլ յուրաքանչյուր ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն իրականացնել»:

Խաչատրյանը ցավով է արձանագրում, որ ներկա դրությամբ Հայաստանը չունի այն ռեսուրսները, որոնց միջոցով կկարողանա մի կողմից արագ վերականգնվել, մյուս կողմից էլ՝ որակական նոր տնտեսություն ունենալ:

«Այսինքն՝ այս ճգնաժամից արագ դուրս գալը և դուրս գալուց հետո նոր որակի տնտեսություն ունենալը համապատասխան ռեսուրսներ է պահանջում, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև կադրային ռեսուրսներ, որը, ցավոք սրտի, չունենք:

Իմ խորին համոզմամբ՝ թյուր են տարածված այն կարծիքները, որ մենք կարող ենք շատ արագ հաղթահարել այս ճգնաժամը և վերականգնել տնտեսական այն հնարավորությունները, որոնք ունեինք մինչ համաճարակը, որովհետև իրականում հազարավոր աշխատատեղեր են կրճատվել՝ թողնելով իրենց սոցիալական բոլոր բացասական հետևանքները: Մի քանի ամսվա ընթացքում այդ ամենի վերականգնումը, եթե ոչ անհնարին, ապա չափազանց բարդ խնդիր է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքերով՝ այս իրավիճակի հաղթահարման առումով կառավարությունը դեռևս լուրջ անելիքներ ունի:

Ինչ վերաբերում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ այս անգամ մինչ սեպտեմբերի 11-ը երկարաձգելու կառավարության որոշմանը և տնտեսվարող սուբյեկտների վրա դրա հնարավոր ազդեցություններին, Կառլեն Խաչատրյանը նշեց.

«Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում արտակարգ դրության երկարաձգումը տնտեսական գործունեության սահմանափակումների առումով, ըստ էության, էական դերակատարում չի ունեցել: Ռեալ սահմանափակումներ մենք ունեցել ենք համավարակի նախնական փուլում՝ մի քանի ամիս առաջ, որոնք հետո աստիճանաբար թուլացվեցին: Հիմա՝ բացառությամբ հանդիսությունների և այլ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման բլոկի (սա, ի դեպ, այդքան մեծ տեսակարար կշիռ չունի ընդհանուր տնտեսության մեջ), չկա որևէ այլ ոլորտ, որը վարակով պայմանավորված՝ կաշկանդված է աշխատել: Ուստի, պետք է փաստենք, որ վերջին ամիսներին տնտեսական գործունեությունն առանձնապես սահմանափակված չի եղել արտակարգ դրության ռեժիմով: Բայց ահա այլ հարց է, որ ճգնաժամային այս իրավիճակում մարդկանց եկամուտների նվազումը թույլ չի տալիս վարել նույն կենսակերպն ու կատարել նույն ծախսերը, ինչը մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտով անդրադարձել է տնտեսության տարբեր ճյուղերի վրա՝ ընդհուպ առևտրի. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում առևտրաշրջանառության ծավալի զգալի անկում ունենք՝ շուրջ 10 տոկոս, ինչը նշանակում է, որ անգամ սպառողական ապրանքների ծավալը կրճատվել է: Այսինքն՝ սա քաղաքացիների եկամուտների նվազման հետևանք է և ոչ թե արտակարգ դրության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում