Բեյրութում տեղի ունեցած պայթյունի, դրանից հետո ստեղծված իրավիճակի, հայ համայնքին օգնություն հասցնելու, Հայաստան ներգաղթի հնարավորության և Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների հետագա կացությանը վերաբերող հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հրապարակախոս, «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը այժմ Բեյրութում են, հանդիպումներ են ունենում մեր հայրենակիցների հետ, գույքագրում նրանց կարիքները: Հայաստանից և Արցախից ինքնաթիռներով աջակցության փաթեթներ են հասցվել Լիբանան:
Րաֆֆի Դուդակլյանի խոսքով՝ Լիբանանում կարիքներն այս պահին այնքան մեծ են, որ ոչ մի երկիր առանձին չի կարող տագնապալի վիճակից հանել և աղետի հետևանքները վերացնել, յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների չափով է փորձում օգտակար լինել. «Հայաստանը ավելի շահագրգռված է, քանի որ Լիբանանը եղբայրական երկիր է, և այնտեղ կա հայկական մեծ համայնք… Հայաստանը հայտարարել է, որ սա միակ օգնությունը չի լինելու, այն անմիջական կարիքներին ուղղված շտապ օգնություն է, օգնությունը կլինի շարունակական»:
Խոսելով հայրենադարձության մասին և անդրառնալով դիտարկմանը, որ կան լիբանանահայեր, որոնք ցանկանում են Հայաստան գալ, Րաֆֆի Դուդակլյանը նշեց, որ Հայաստանը հայրենադարձության այդպիսի փորձ ունեցել է Սիրիայից ներգաղթի ժամանակ. «Լիբանանից ներգաղթը ցույց կտա, թե Հայաստանը որքան է դասեր քաղել Սիրիայից մեր հայրենակիցների ներգաղթից… Լիբանանահայերից շատերը ցանկություն ունեն հայրենդարձության ճանապարհը բռնելու, բայց չեն կարողանում…»:
Մանրամասն՝ տեսանյութում: