Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Սասնա ծռերը» մեզ կանգնեցրել են փաստի առաջ. նրանք իջեցնում են ՀՀ քաղաքացիների կարգավիճակը

«Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մոտենում է ավարտին, հրապարակվել է մեղադրական ճառը, դատախազն արդեն պատժաչափեր է առաջարկել, ինչն էլ թեժ քննարկումների առիթ է դարձել: Զինված խմբի մի քանի անդամների փաստաբանը տեղի ունեցածը որակել է որպես քաղաքական հետապնդում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, հրապարակախոս, գրող Սարգիս Հովսեփյանը:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ «Սասնա ծռեր»-ի գործը մաքուր և հասարակ քրեական գործ չէ և մաքուր ու հասարակ քաղաքական գործ չէ, սա հիբրիդային գործ է: «Մեր արդարադատությունը, որպես իշխանության մի թև, պետք է կարողանա արդարացի որոշում կայացնել, որը ոչ միայն օրենքով պետք է լինի, այլ նաև  հասարակության համար ընդունելի: Եթե զուտ օրենքի տառին հետևեն, հնարավոր է, որ հասարակության համար ընդունելի վճիռ չկայացվի: Քաղաքական վճիռ պետք է կայացվի՝ «Սասնա ծռեր»-ին ընդունում են որպես քաղաքական գործընկեր, թե ոչ:

«Սասնա ծռեր»-ը մեզ կանգնեցրել են փաստի առաջ. մենք ընդունո՞ւմ ենք, որ ՀՀ-ն պետություն չէ, մենք պետք է ընդունենք, որ ճորտ ու ստրուկ ենք եղել: «Սասնա ծռեր»-ն իրենց գործն արդարացնելու համար իջեցնում են ՀՀ քաղաքացիների կարգավիճակը»:

Տիգրան Ուրիխանյանը նույնպես կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռեր»-ի գործում քաղաքական բաղադրիչ կա. «Համաձայն եմ, որ դատական ակտը կայացնելիս չպետք է միայն օրենքի տառին հետևելով որոշումներ կայացնել, դատավորների նկատմամբ պահանջը միան օրենքի տառին համապատասխան գործելը չէ, այլ նաև սեփական խղճին ապավինելով և այլ հանգամանքներ ևս հաշվի առնելով: Գործերը պետք է քննվեն ոչ միայն փաստացի, այլ նաև ըստ էության: Ինչպիսի որոշում էլ կայացնի դատարանը, կարծիքների բախում է լինելու»:

Պատգամավորը հավաստիացրեց, որ դատարանի վրա քաղաքական մեծամասնության կողմից ճնշումները և միջամտությունը արդարադատության վրա բացառվում են: Տիգրան Ուրիխանյանը նաև հավելեց, որ իրենք սերունդներին քարոզում են, որ բաց ձեռքերով պայքարը անշեղորեն դեպի հաղթանակի տանող միակ ճանապարհն է:

Սարգիս Հովսեփյանի խոսքով՝ որևէ մեկը բավարարաված չի լինելու «Սասնա ծռեր»-ի գործով ցանկացած վճիռ կայացնելու դեպում.« Հայաստանի պետության դիրքերը թուլացնում է այն փաստը, որ արդարադատության համակարգում վեթինգ տեղի չի ունեցել և դեռ դատական համակարգի նկատմամբ անվստահություն կա:

Նախկին իշխանության գործունեությանը պետք է գնահատական տրվի: Եթե երկիրը ուզուրպացված էր, ապա «Սասնա ծռեր»-ի արարքը այլ կերպ պետք է դիտարկվի: Իշխանությունը իրեն ծանր դրության մեջ է դրել, մի կողմից՝ «Սասնա ծռեր»-ին ահաբեկիչ չի համարում, մյուս կողմից՝ նախկին իշխանությանը գնահատական չի տալիս: Այսպես դժվար է վճիռ կայացնել»:

Ազատ Արշակյանը հավելեց, որ եթե քաղաքական գնահատական տրվի անցյալին և համարվի, որ պետությունը բռնազավթված է եղել ավազակախմբի կողմից, ապա պետք է ընդունել, որ նրանց դեմ արադարացի պայքար է եղել, և «Սասնա ծռեր»-ի գործողությունները պետք է դիտարկել որպես ապստամբություն: «Պետք է քաղաքական գնահատական տրվի նախորդ իշխանությանը, և անպայման «Սասնա ծռեր»-ի գործով պետք է կայացվի քրեական վճիռ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում