Ամերիկացի 4 կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես) նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային՝ հայտնում է ամերիկյան Defense News լրատվական կայքը։
Աղբյուրի պնդմամբ՝ պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս թուրքական գործարքն է։
Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել, որոնք նախկինում կնքվել էին Թուրքիայի հետ: Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք թուրքական արտադրության ռազմական ուղղաթիռների վերաբերյալ 1,5 մլրդ-ոց գործարքը։
Նշվում է նաև, որ վերջին անգամ ԱՄՆ-ն զենքի վաճառքի սառեցում Թուրքիայի նկատմամբ կիրառել էր այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները օկուպացրել էին Կիպրոս կղզու մի մասը։