Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

«Ո՛չ Ավետիսյանին, Ո՛չ Խունդկարյանին, Ո՛չ Վաղարշյանին»․ ես մերժում եմ երեքին էլ

Սահմանդիր երեք մարմինները՝ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և Հանրապետության նախագահը, արդեն իսկ ներկայացրել են Սահմանադրական դատարանի դատավորի իրենց՝ համապատասխանաբար՝ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունները։ Առաջիկայում, հնարավոր է՝ արտահերթ նիստերի ձևաչափով, Ազգային ժողովը պետք է քննարկի այս թեկնածությունները և քվեարկի։

Դա նշանակում է, որ առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը դառնալու է Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացը։ Արդեն իսկ առիթներ եմ ունեցել անդրադառնալու նշված երեք թեկնածուներին առանձին-առանձին։ Ցավով պետք է արձանագրեմ, որ երեքն էլ, առանց բացառության, անընդունելի են ու միարժեքորեն մերժելի։ Եվ խնդիրն ամենևին այդ թեկնածուների անձը չէ, այլ նրանց ծագումնաբանությունը, տեսանելի ու անտեսանելի կապերն ու առնչությունները նախկին իշխանությունների, ամենատարբեր ստվերային շրջանակների հետ։

Եվ, լայն իմաստով, խնդիրը անգամ նրանց մեխանիկական ընտրությունը կամ մերժումը չէ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում։ Ավելի խորքային առումով խնդիրն այն ուղերձն է, որ մենք դատարանակազմության այս կարևորագույն գործընթացով հղում ենք հասարակությանը, իրավական հանրությանը, դատաիրավական համակարգին։ Ահա այդ հարթությունում դատարանակազմության գործընթացը ոչ միայն ու ոչ այնքան ՍԴ-ն դատավորներով համալրելու մեխանիկական ակտ է, որքան այն արժեքային, գաղափարական նշաձողի սահմանմանն ուղղված գործողությունը, որով մենք ներկայացնում ենք սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության բնագավառում մեր տեսլականն ու գաղափարաբանությունը։ Եվ ահա այդ հարթությունում՝ արժեբանական, գաղափարաբանական հարթությունում, ներկայացված երեք թեկնածուներն էլ դառնում են առավել քան անընդունելի, քանի որ նրանք մարմնավորում են ոչ թե նոր Հայաստանը, ոչ թե վաղվա օրն ու արդարադատության բնագավառում մեր երազանքները, այլ առավելապես նախկին հանցավոր, հակաիրավական ու հակաօրինական համակարգը, անցյալի արատավոր բարքերն ու արժեքները։

Որևէ պարագայում նրանց ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում մեծագույն հարված կհասցնի դատաիրավական համակարգում այդչափ անհրաժեշտ, կենսական նշանակություն ունեցող արմատական բարեփոխումներին, որովհետև նրանց ընտրելով՝ մենք համակարգին ուղերձ կհղենք առ այն, որ շարժվում ենք ոչ թե դեպի առաջ, այլ գնում ենք դեպի հետ, վերադառնում ենք անցյալ՝ նոր դեմքերով ու նոր անուններով։ Իսկ դա անթույլատրելի է ու անընդունելի, հետևաբար՝ բոլոր այդ վտանգները գիտակցողներս պետք է անենք առավելագույնը այդ երեք թեկնածուների ընտրությունը թույլ չտալու համար։

Ես արդեն իսկ հայտարարել եմ, որ առաջիկայում Ազգային ժողովում ստեղծելու եմ որևէ ձևաչափի միավորում, օրինակ` խումբ, որում կհամախմբվեն այս թեկնածություններին դեմ ոչ միայն պատգամավորները, այլ նաև իրավաբաններն ու իրավապաշտպանները, հանրային հատվածի ներկայացուցիչները, և մենք այդ խմբի շրջանակներում կներկայացնենք բոլոր փաստարկներն ու հիմնավորումները, թե ինչու այդ թեկնածուները չեն կարող դառնալ Սահմանադրական դատարանի դատավորներ։ Դրան զուգահեռ ես նախաձեռնել եմ գործընթաց, որի շրջանակներում հետաքննություններ, ուսումնասիրություններ եմ կատարելու ՍԴ դատավորի այս երեք թեկնածուների մասնագիտական ու աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ վեր հանելով նրանց ինչպես գիտական ու ակադեմիական, այնպես էլ պրակտիկ աշխատանքներին վերաբերող փաստեր ու մանրամասներ։ Կոչ եմ անում իմ իշխանական գործընկերներին միանալ ինձ այդ աշխատանքներում կամ դրանով զբաղվել առանձին, որովհետև իմ ձեռքի տակ արդեն իսկ առկա են բավարար ծավալի նյութեր, որոնք վկայում են այս թեկնածուների՝ ՍԴ դատավոր դառնալու անհնարինության ու անթույլատրելիության մասին։

Հայաստանում ավելի քան երկու տարի գոյություն ունեցող սահմանադրական ճգնաժամն իր բնույթով համակարգաստեղծ ճգնաժամ է, և դրանից են ածանցվում նաև այլ ոլորտների, առաջին հերթին՝ դատաիրավական համակարգի արմատական խնդիրները։ Եվ եթե մենք սահմանադրական ճգնաժամի հաղթահարման այս կարևորագույն՝ դատարանակազմության փուլում մեզ թույլ տանք նման անթույլատրելի թեկնածուների ընտրություն, դրանով կզորացնենք ոչ միայն արդյունավետ Սահմանադրական դատարան, այլ նաև անկախ ու անաչառ դատական համակարգ ունենալու մեր բոլոր երազանքներն ու ջանքերը։ Հետևաբար` հենց այսօրվանից պետք է սկսել հանրային-քաղաքական շարժում՝ «Ո՛չ Ավետիսյանին, Ո՛չ Խունդկարյանին, Ո՛չ Վաղարշյանին» պայմանական խորագրով, ու այդ շարժման շրջանակներում անել ամեն ինչ նրանց մուտքը Սահմանադրական դատարան թույլ չտալու, այդպիսով՝ սահմանադրական արդարադատության դեգրադացիան կանխելու համար։

 

Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում