Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տավուշը Բաքվին զրկեց ինքնավստահությունից․ Հայաստանը պետք է հարցը պահի Մոսկվայի առաջ

Ադրբեջանի նախագահ Ալիևը դժգոհել է, որ Մոսկվան հուլիսյան մարտերից հետո մոտ 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել Հայաստան: Ալիևն այդ դժգոհությունը հայտնել է Պուտինին, ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների: Նախօրեին, ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը՝ վերջինի նախաձեռնությամբ: Հուլիսից հետո Ադրբեջանն ինտենսիվ սկսել է դժգոհել Հայաստան ռազմական մատակարարումներից: Մի կողմից դա հասկանալի վարքագիծ է հակամարտության, չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի համար՝ ցանկալի չէ, որպեսզի հակառակորդին մատակարարեն սպառազինություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը հուլիսից հետո է սկսել այդ դժգոհությունը: Բաքուն դժգոհում է Սերբիայից, դժգոհում է Վրաստանից՝ որ տարածք են տվել, դժգոհում է Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենիայից և Իրանից է դժգոհում, որ տարանցիկ ուղի են ապահովել ռուսական սպառազինության համար: Դժգոհություն էին հայտնել Հորդանանից, որից Հայաստանը ձեռք էր բերել և արդիականացրել ՕՍԱ համալիրները: Ինչո՞ւ է իր բանակը բազմամիլիարդ սպառազինությամբ հագեցրած և իր ահռելի առավելության մասին խոսող Ադրբեջանը հուլիսից հետո հանկարծ սկսել ինտենսիվ դժգոհությունը հայկական բանակին սպառազինություն վաճառողներից: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Հայաստանի ռազմա-տեխնիկական ձեռքբերումները ստացել են իսկապես տպավորիչ որակ և բնույթ, ինչը դարձել է Բաքվի ինքնավստահության կորստի պատճառ: Մինչ այդ Ադրբեջանը համոզված էր, որ հայկական ձեռքբերումներն ի վիճակի չեն էական բան փոխել ռազմա-քաղաքական բալանսի առումով: Հուլիսը, սակայն, ոչ միայն էական բան փոխեց, այլ գործնականում հիմնահատակ փոխեց պատկերն այդ իմաստով, և Բաքուն սկսեց ինտենսիվ դժգոհությունը:

Անշուշտ, այնպես չէ, որ Ադրբեջանը սարսափի մեջ է: Դժգոհությունն ընդամենը դիվանագիտական գիծ է, սակայն հատկանշական գիծ, որ ստիպված է որդեգրել Բաքուն: Մյուս կողմից, այդ հանգամանքը, իհարկե, Հայաստանից պետք է պահանջի աչալրջություն՝ ռազմա-տեխնիկական ձեռքբերումների ուղղությամբ աշխատանքը շարունակելու և արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը ինտենսիվացնելու համար, միաժամանակ, իհարկե, շարունակելով էական քայլերը սեփական ռազմաարդյունաբերական արտադրանքի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, առանցքային հանգամանք է հենց Ռուսաստանի պահը, քանի որ Երևանն այդ իմաստով պետք է անի հնարավորը՝ թույլ չտալու համար, որպեսզի Մոսկվան Բաքվի դժգոհությունները փարատելու համար վերսկսի ինտենսիվ ռազմա-տեխնիկական գործակցությունը, ինչպիսին կար Ապրիլյան պատերազմից առաջ: Ռուսաստանից Բաքվի դժգոհության տողատակում կարող են նշմարվել շանտաժի տարրեր: Այդ իմաստով Երևանը պետք է Մոսկվային պահի պատասխանատվության տիրույթում, որովհետև Ադրբեջանին սպառազինություն մատակարարելը ծայրաստիճան անպատասխանատվություն է ռեգիոնալ անվտանգության ու կայունության հանդեպ՝ ընդհուպ քաղաքացիական մակարդակով: Հայաստանի արտգործնախարարը օրեր առաջ հստակ հայտարարել էր, որ Իսրայելը պետք է դադարի սպառազինություն վաճառել Բաքվին, քանի որ դրա թիրախ է դառնում քաղաքացիական բնակչությունը: Նույն հարցադրումը պետք է դրվի Մոսկվայի առաջ, այնտեղ ադրբեջանական լոբբի «ռազմա-տեխնիկական» հաջողություն թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում