Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Սկզբունքայի՞ն է, թե՞ ոչ. ինչու ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի ընտրությունը կանգ առավ ԱԱԾ նախկին տնօրենի վրա

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Հայաստանի ատոմակայանի աշխատակազմին է ներկայացրել նոր գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, որը ԱԱԾ նախկին ղեկավարն է։ Նշանակումը բավականին անսպասելի էր, քանի որ Մարտիրոսյանը 6 ամիս ԱԱԾ-ում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ոչ թե նշանակվեց այդ պաշտոնին, այլ պարզապես հեռացվեց համակարգից, ըստ էության, իր առջև դրված խնդիրները կատարել չկարողանալու պատճառով։
Հայաստանի էներգետիկայի ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը որևէ կարծիք չունի ԱԱԾ նախկին տնօրենի մասնագիտական ու կառավարչական հմտությունների մասին, բայց լավատես է, որ դրանք կբավարարեն ԱԷԿ-ի պես բարդ համակարգը ղեկավարելու համար: «Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը՝ նման կարևոր տնտեսական օբյեկտների՝ ԱԱԾ-ական մեթոդներով կառավարումը տանում է լճացման: Դա վտանգավոր է հատկապես հայկական ԱԷԿ-ի համար, որը ռուսական վարկից հրաժարվելուց հետո հայտնվել է բավականին բարդ վիճակում: Հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ու Հայաստանում «միջուկային դիսկրիմինացիայի» ակներև միտումները՝ միջուկային էներգետիկայի զարգացումը մեր երկրում այլևս հարցականի տակ է: Այժմ էլ դրան գումարվում է կադրային մի որոշում, որն ապրիորի մերժվելու է ատոմակայանի աշխատակիցների կողմից՝ հանգեցնելով կառավարչական բազմաթիվ խնդիրների»,- կարծում է Դավթյանը՝ հավելելով, որ իրականում այս նշանակման նախադրյալները ձևավորվել են դեռ 2018 թ. սեպտեմբերին: Այն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական ԱԷԿ-ի շուրջ 500 աշխատակից պետք է կրճատվի, քանի որ նրանք «հավելյալ աշխատողներ են», ու այդ հաստիքների անհրաժեշտությունը չկա: Դրանից անմիջապես հետո ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրեց հակափաստարկներ՝ նշելով, որ կայանում չկան չարդարացված հաստիքային միավորներ: «Հաշվի առնելով այս փոխհրաձգության ներքին մոտիվերը, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կայանի մոդեռնիզացման աշխատանքներն ավարտին հասցնելու իշխանության խոստումը՝ ԱԷԿ-ում, ըստ ամենայնի, առաջիկայում պետք է սպասել զանգվածային կրճատումների»։

Ատոմակայանի, ատոմակայանի անվտանգության թեմաներով հաճախ կարծիքներ հայտնած ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ-ում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը, հակառակը, կարծում է, որ հատկապես վերջին շրջանի սահմանային լարվածության ֆոնին, երբ հակառակորդը սպառնում էր հարվածել ԱԷԿ-ին, կարևոր է, որ կառույցը պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքում լինի։ «Ես կարծում եմ, որ Մարտիրոսյանին նշանակելուց հաշվի առել են վերջին զարգացումները և դա շատ դրական է, որ ատոմակայանի գործադիր տնօրենը ուժային կառույցից է։ Դա նշանակում է, որ ղեկավարությունը ադեկվատ է գնահատում իրավիճակը, քանի որ հարևան պետությունից կարելի է սպասել ամեն բան»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքերով՝ ժամանակին, երբ ատոմակայանը կառուցվել է, շատ տարբեր  ազգերի ներկայացուցիչներ են աշխատել՝ չեչեններ, դաղստանցիներ և այլոք, և հիմա ոչ ոք չի կարող ասել, թե նրանք որտեղ են։ «Բարդություններ կան, հարցեր կան, որոնց պետք է շատ ուշադիր լինել ու այդ առումով կարևոր է ուժային կառույցի, հատկապես ԱԱԾ-ի ներկայացուցչի նշանակումը այդ պաշտոնում»,- ասաց նա։

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանն էլ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս նշանակմանը, նկատեց, որ ատոմակայանի գլխավոր տնօրենը, այսպես ասած, մենեջեր է, քանի որ կա նաև ատոմակայանի տնօրեն, որ աշխատել է նաև որպես գլխավոր ինժեներ։ Հիմա գլխավոր տնօրենը տեղափոխվել է  տնօրենի պաշտոնին, և ատոմակայանի շահագործումը, օպերատիվ ղեկավարումը դրված է հենց նրա վրա։ «Մեծ հաշվով, ոչ մի բան չի փոխվել։ Կա գլխավոր տնօրեն, որը նոր նշանակվեց և որը ժամանակակից ձևակերպումներով մենեջեր է, ինքն ունի առաջին տեղակալ, որը ատոմակայանի տնօրենն է, որի միջոցով էլ Մարտիրոսյանը պետք է շահագործումը լրիվ իրականացնի։ Իսկ գլխավոր տնօրենի վրա է մնում ամբողջ ֆինանսների, գնումների, կադրային, նյութամատակարարման, ռեժիմի հետ կապված հարցերը։ Օպերատիվ մասն այդ գլխացավանքից ազատվում է և դա մնում է գլխավոր տնօրենի վրա։ Օպերատիվ մասի վրա մնում է միայն շահագործումը, որը կարևոր է։ Շատ տեղերում է այդպես։ Կա շահագործող կազմակերպություն գաղափարը։ Օրինակ՝ Ռուսաստանում «Ռոսէներգաատոմ»-ն է։ Հիմա Հայաստանի ատոմակայանի համար նման մի տարբերակ է ընտրվել, որը տեսնենք, թե ինչպես  կստացվի»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ կոնտեքստում շատ խիստ չէ, որ գլխավոր տնօրենը ևս լինի ոլորտի գիտակ։

Մեր դիտարկմանը՝ պատահակա՞ն է, որ գլխավոր տնօրենն ընտրվել է ուժային կառույցից, ԱԱԾ նախկին տնօրենն է, Պետրոսյանը պատասխանեց. «Ես դա լավ չեմ հասկանում, բայց դրա տակ բան էլ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ դա կապված է նրա հետ, որ շուտով՝ եկող տարի մեծ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն, գնումներ պետք է կատարվեն, մեծ վարկ է բյուջեն տվել ատոմակայանին, և խնդիր կա, հավանաբար, որ ամեն ինչ շատ ճիշտ կազմակերպվի, որպեսզի վարկը ճիշտ նպատակին ծառայեցվի, և վարկային գումարները ավելի խիստ ձեռքերում լինեն»։
Նշենք, որ խոսքը մոտ 123 միլիոն դոլարի չափ վարկային միջոցների մասին է, որը պետք է ծախսվի առաջիկա երկու տարվա ընթացքում։ Ավելի վաղ այդ գումարները ռուսական վարկի տեսքով պետք է գային Հայաստան, սակայն ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հրաժարվել ռուսական վարկից և ատոմակայանի վերազինման համար անհրաժեշտ միջոցները տրամադրել ՀՀ բյուջեից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում