Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter- ում հարցրել է, թե ինչպես կարող է օգնել բելառուսներին:
Սոցցանցի օգտատերերից մեկը հրապարակել է մի գրություն, որում խոսել է բողոքի ցույցերի, ընտրակեղծիքների և Բելառուսի իշխանությունների կողմից բռնությունների մասին: Նա նաև կցել է տեսանյութ այն մասին, թե ինչ է կատարվում երկրում:
Օգտատերը նշել է Իլոն Մասկին և Բիլ Գեյթսին՝ հորդորելով նրանց ազդել երկրում կատարվողի վրա, քանի որ նրանց խոսքը հանրության շրջանում կշիռ ունի:
Մասկը արձագանքել է թվիթին՝ ասելով, որ իր համար դժվար է լսել նրա մասին, թե ինչ է կատարվում:
«Դժվար է լսել դրա մասին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք»,- գրել է գործարարը: