Ըստ NEXTA Live Telegram հեռուստաալիքի՝ Նովոպոլոցկի միջնակարգ դպրոցների դասղեկները սկսել են զանգվածաբար նամակներ ուղարկել ծնողներին, որոնցում կոչ են անում «պատասխանատվություն ստանձնել իրենց երեխաների համար»:
Դա պատճառաբանում են նրանով, որ քաղաքում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են մի քանի անչափահասներ: Դպրոցների ղեկավարները նույնիսկ ծնողներին սպառնում են վարչական օրենսգրքի հոդվածներով՝ իբր «ծնողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար» համար: