Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Ըստ կառավարական StopCov.ge կայքի, օգոստոսի 13-ի առավոտյան տվյալների, հաստատված դեպքերի թիվը հասել է 1283-ի: Վրաստանի եւս 41 քաղաքացի տեղափոխվել է երկիր բուժման նպատակով:
Առողջացածների թիվը ավելացել է 10-ով, հասնելով 1068-ի: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 մարդ:
Հիվանդանոցներում է գտնվում 245 մարդ, մեկուսացած է 7718-ը:
Մասնագետները շարունակում են թեստավորել Վրաստանի բարձրալեռնային շրջանների բնակիչներին, որտեղ կորոնավիրուսի օջախներ են հայտնաբերվել: