
Զինված անձինք Մինսկում գրավել են «Յանդեքս»-ի գրասենյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Հաստատում ենք: Ճշտում ենք մանրամասները»,-ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ սև հագուստով անհայտ անձինք եկել են Մինսկում գտնվող Յանդեքսի գրասենյակներ, ներսում կան մի քանի աշխատակիցներ:
Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:
Բելառուսական ԶԼՄ-ները հայտնում են նաեւ Uber-ի մինսկյան գրասենյակում կատարված խուզարկությունների մասին: