Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվայի համար բարենպաստ վիճակ է, որ զատուլինները Լուկաշենկոյին պատին դեմ տան՝ որոշումներ կորզելու համար

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը քննադատել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Նա հայտարարել է, որ Բելառուսի նախագահը անցնում է չափը, և երբ բանը վերաբերում է իշխանությանը, նա դառնում է անմեղսունակ: Դրանք Զատուլինի բնորոշումներն են, որն անգամ ԱՊՀ ղեկավարներից է դժգոհել, որ չեն տեսել Լուկաշենկոյի «աչքի գերանը»:

Զատուլինը պատահական մարդ չէ, և  նրա գնահատականը արժանի է ուշադրության։ Զատուլինը ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապի պատասխանատու պատգամավոր է, Հայաստանում թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց հայ-ռուսական հարաբերության, այսպես կոչված, «ռեստարտի» համար ստեղծված  Լազարևսկի  ակումբի հիմնադիրը։ Ուստի հետաքրքիր է՝ սա ամբողջ ակումբի՞, թե՞ անձամբ Զատուլինի կարծիքն է։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

– Պարոն Շիրինյան, Զատուլինի նման գնահատականն ինչի՞ մասին է վկայում, արդյոք կարծում եք, որ Լուկաշենկոյի պաշտոնավարման հետ կապված Ռուսաստանում էլ, պետական մակարդակում, կա՞ն դժգոհություններ։

– Առաջին մեղավորը հենց իրենք են, որ Լուկաշենկոյի «աչքի գերանը» չեն տեսել, երբ որ Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի շրջանակներում օժանդակում էր ՀԱՊԿ-ի ոչ անդամ թուրքական պետությանը։ Հիմա էլ լավագույն վիճակ է, որ զատուլինները նրան պատին դեմ տան ու կորզեն որոշումներ։ Լուկաշենկոն արագ կորցնում է լեգիտիմությունը, ու շատ լավ վիճակ  է, որ ասեն՝ դե Բելառուսը միացրեք Ռուսաստանին։ Շատ բարենպաստ վիճակ է, ինչ խոսք։

Բելառուսում ծավալվող իրադարձությունները ուշագրավ են, Լուկաշենկոյի իշխանությունը դատապարտված է, ուղղակի ժամանակի հարց է։ Մարտի 1-ին Քոչարյանը կրակեց, տասնյակ տարիներ հետո նստեց ու հիմա անցնում է այդ գործով։ Բելառուսում իրադարձություններն ավելի արագ են զարգանում, բայց թե ինչքան ժամանակ հետո կավարտվի՝ հայտնի չէ։ Կա պարադոքս՝ նախագահի թեկնածու Տիխանովսկայան ոչ քաղաքական գործիչ է, ոչ էլ կարող է հեղափոխություն առաջնորդել՝ մանավանդ, որ երկրից գնացել է։ Պարադոքսն այն է, որ բելառուսական հակալուկաշենկո զանգվածն առաջնորդ չունի։ Հեղափոխությունը կամ իշխանափոխությունը մեկը պետք է գլխավորի, հակառակ դեպքում առաջանալու է քաոս։ Բայց որ Լուկաշենկոյի ռեժիմը դատապարտված է՝ հստակ է։ Նույնը լինելու է  Ռուսաստանում, եթե Պուտինը չփոխի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Ամենաայլանդակ ռեժիմների վերջը գալու է։

– Կարծում եք՝ հնչեցրած կարծիքը որևէ կերպ կապ ունի՞ հայ-ռուսական «Լազարևյան» ակումբի, նաև դրանից բխող քաղաքականության հետ։

– Կարծում եմ՝ նման հայտարարություններն ընդամենը ձևական են, մի խոսք կա՝ «շան ձագ է, բայց մեր շան ձագն է»։ Այդ շան ձագերին իրենք են աճեցրել՝ Սերժին, Քոչարյանին, իրենք են հովանավորել՝ նկատի ունեմ ռուսներին։ Հիմա ձեռքները լվանում են, Կրեմլից էլ հրաման կա, որ այդ հասարակական կազմակերպությունները սկսեն քննադատել Լուկաշենկոյին։

– Բայց Պուտինին ձեռնտու է, որ Լուկաշենկոն մնա։

– Ես մի անգամ ասել եմ՝ քաղաքականությունը երբեք միաշերտ չի լինում, այն բազմաշերտ կարկանդակ է։ Պետությունը  լռում է, շնորհավորում է, իսկ իրենց ստեղծած ՀԿ-ները ֆոկուսներ են անում։ Քաղաքականությունը հենց այսպես է լինում։ Բայց նկատելի է, որ կա նահանջ։ Ռուսաստանը միշտ թքած ունի անձերի վրա, կարևորը իր ազգային շահն է, կայսերապաշտական նկրտումները։ Չլինի Լուկաշենկոն՝ այդ քաղաքականությունը կվարի մեկ ուրիշի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում