Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Հաստատվեց հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը. աջակցություն` գինեգործներին ու կոնյակագործներին

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով աջակցություն է ցուցաբերվելու խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին արտահանման շուկաներում կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների արդյունքների վրա:

«Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է վաճառքների ծավալների վրա: Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ թե արտահանման թվերը և, թե ներքին շուկայում իրացման ծավալներն ավելի քան 30 տոկոսով անկում են արձանագրել: Որոշ կազմակերպությունների մոտ ավելի մեծ անկումներ են արձանագրվել: Այս ամենն ազդեցություն է թողել կազմակերպությունների վրա երկու առումով. նվազել են ընթացիկ դրամական եկամուտները, որովհետև նվազել է վաճառքը, և երկրորդ՝ այդ ոլորտում գործունեության պայմանների վատթարացման հետևանքով բանկերն ավելի զգուշավոր են և դժվարությամբ են վարկավորում: Այդ երկու գործոններն առաջացնում են կազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների որոշակի դեֆիցիտ, և դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են, իսկ այս տարի խաղողի բերքը ավելի բարձր է լինելու նախորդ մի քանի տարիների համեմատ»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ, նշեց նախարարը:

Միջոցառմամբ նախատեսվում է խաղող մթերող կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել սուբսիդավորվող վարկեր, կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսն ամբողջությամբ:

Օժանդակության տրամադրման ձևերը և դրանց պայմանները հետևյալն են՝ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս.

Լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխան՝ լիզինգի տրամադրման պայմաններն են. լիզինգը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ մինչև 14, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը, լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը: Բացի այդ, կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին 2019 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված 12 ամիս ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 15 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում