Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Քաոսային իրավիճակ. Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկը կախված է Շվեյցարիայի դատարանից

Ուկրաինացի սպորտային փաստաբան Յուրի Յուրչենկոն նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել ուշագրավ մի հայտարարությամբ։ Մասնավորապես, Յուրչենկոն գրել էր, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կարող են հետաձգվել: Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մինչև օգոստոսի 13-ը ժամանակ է տվել՝ պարզաբանելու «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների որակազրկման որոշումները: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունը պետք է մեկնարկի օգոստոսի 14-ին:

«Լոզանի դատարան են դիմել նաև «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն և թիմի ֆուտբոլիստները։ Եթե ՀՖՖ-ն չհիմնավորի նրանց որակազրկումները, ինչպես նաև Առաջին խմբի առաջնության ընդհատումը, Հայաստանի առաջնությունները չեն մեկնարկի»,- նշել էր Յուրչենկոն։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել էր որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց տարբեր ժամկետներով որակազրկման մասին: Որոշվել էր նաև ընդհատել Հայաստանի առաջին խմբի առաջնությունը։ Այդ պահին Երևանի «Լոկոմոտիվը» գտնվում էր առաջին հորիզոնականում և մոտ էր Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիրը նվաճելուն։

Արդեն հուլիսի 30-ին տեղի էր ունեցել ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել էին «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ: ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում էր կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր որոշումները:

«Լոկոմոտիվ» ակումբի փոխարեն ՀՖՖ-ն Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք էր տվել «Վան» ակումբին։ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության պնդմամբ՝ ՀՖՖ-ն իրենց հանդեպ ցուցաբերել է խտրական վերաբերմունք։

«Կարևոր մի դրվագ արձանագրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ: Միակ ակումբը, որն օբյեկտիվ պատճառով չմասնակցեց քվեարկությանը, մերն էր: Մեզ հասկացրին, որ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն անհարմարություններ է ստեղծում: Դրանից հետո թեթև ահաբեկչություն սկսվեց: Ակումբի նախագահը յուրաքանչյուր խաղից առաջ զգուշացնում էր, որ մրցավարները կարող են վատ դատել «Լոկոմոտիվի» հանդիպումները։ Նման բաներից չէինք վախենում: Գաղտնիք չէ, որ «Վանին» Բարձրագույն խմբում տեղ են խոստացել: Ակումբի նախագահի խոսքով՝ ընտրությունների ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վան» և «Վեստ Արմենիա» ակումբներին խոստացել էր դուրս բերել Բարձրագույն խումբ։ «Վեստ Արմենիան» արտոնագիր չէր ստացել, իսկ մենք և «Վանը» ստացել էինք։ Դրանից հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ Պայմանավորված խաղեր անցկացնելու ոչ մի ապացույց չկա։ Դա պարադոքսալ է: Մեր ձեռքի տակ կա այն, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում է: Մեր ակումբին նույն այդ որոշումն է ուղարկվել: Ոչ մի մեղադրանք չի հնչել մեր հասցեին: Գործին առնչվող նյութերը ևս չունենք: Մեզ մեղադրում են մի բանում, որը մենք չենք արել: Ստացվում է, որ առանց մեղավորության՝ մեղավոր ենք: Վստահ եմ, որ ամենն արվում է թիմին Բարձրագույն խումբ չթողնելու համար: Չգիտեմ ինչու են բարբարոս միջոցներով գործում: Ինձ համար ցավալի է, որ ուկրաինացի լրագրողները այս կեղծիքը տարածեցին: Սա պարզապես շոկ է: Ես խոստանում եմ, որ կգնամ մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Լոզանի արբիտրաժային դատարան: Բայց՝ այս ամենը հերթով, սկզբում երևի կդիմենք Բողոքարկման կոմիտեին: Մենք մտադիր ենք մաքրել մեր և թիմի տղաների անունները: Առհասարակ չեմ հասկանում՝ ինչ չափորոշիչներով են պատժել մարդկանց»,- հայտարարել էր «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն։

Ինչ է ստացվում, ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը դեռ չսկսված՝ ունենք քաոսային իրավիճակ։ Եթե ՀՖՖ-ին չհաջողվի պարզաբանել «Լոկոմոտիվի» նկատմամբ կայացված որոշումը, ապա այն չեղյալ կհամարվի։ Ավելին, «Լոկոմոտիվը» իրավունք կստանա մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը։ Ու փաստորեն ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկը կախված է Շվեյցարիայի դատարանից։ Թե ինչ որոշում կկայացնի Լոզանի դատարանը՝ դժվար է ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում