Վենեսուելայի իշխանությունները պատրաստ են օգտագործել ռուսաստանյան «Sputnik V» պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային ի դեմ՝ բնակչությանը պատվաստելու համար, ասել է Բոլիվարիայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Վենեսուելական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին` դրա օգտագործման և տեղական շուկայում համատեղ առաջխաղացման հեռանկարով, նույնիսկ մինչև դեղամիջոցի գրանցումը, ասել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, դեռ վաղ է խոսել Վենեսուելա պատվաստանյութերի առաքման ժամկետների մասին, քանի որ դրան խոչընդոտում են ԱՄՆ պատժամիջոցները, նշել է Մելիք-Բաղդասարովը: Նա հավելել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում այս խնդիրը լուծելու համար: