Երևանի Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչները վրդովված են իրենց խնդրի նկատմամբ Երեւանի քաղաքապետի եւ սոցապնախարարի վարքագծից։ Մինչդեռ նրանց բնակարանները քանդվել են շուրջ 15 տարի առաջ ու մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել: Բնակիչները հայտնում են, որ այս տարիներին վարձով են ապրել, որովհետև իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում չի հատկացվել: Պահանջում են նախ՝ առաջին կարգի հաշմանդամներին օրինական հասնող դեղորայքները, հետո պատրաստվում են դիմել դեսպանատներ՝ ցանկացած երկրում կացություն ստանալու համար։