Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Վերջին մեկ ամսում Հայաստան տեղափոխված մոտ 500 լիբանանահայ օթևանի խնդիր չունի, սակայն առաջիկայում չի բացառվում, որ իրավիճակը կարող է փոխվել

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 հայրենակիցներ վերադարձել են Հայաստան։ Այս պահի դրությամբ մոտ 500 լիբանանահայ է Հայաստան տեղափոխվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ «Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։ Բարի գալուստ Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար և անում ենք հնարավոր ամենը ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,- գրել է վարչապետը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց մինչ այս պահը մեր լիբանանահայ հայրենակիցների հետ տարված աշխատանքներից։ Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը հատուկ չվերթներով Հայաստան է ժամանել մոտ 500 լիբանանահայ, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ կեցության կարգավիճակ։

Նրանցից ոչ ոք, մեր զրուցակցի վստահեցմամբ, օթևանի խնդիր այս պահին չունի։ «Հուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ մեր հայրենակիցները, որոնք վերջին չվերթներով Լիբանանից ժամանել են Հայաստան, բնակության վայրի խնդիր չունեն։ Նրանց մեծ մասը Հայաստանում բնակարան ունի, նախկինում գնած, կամ վարձակալած, մի մասը հարազատներ ունեն՝ քույր, եղբայր, ծնողներ և այլն։ Բացառությամբ մեկ-երկու հոգու, որոնք բնակվում են հարազատների տանը և դիմել են մեզ ու սպասում են պետական աջակցության։ Մնացած բոլորն այս պահին չունեն օթևանի խնդիր»,- վստահեցրեց Հովհաննես Ալեքսանյանը, ապա ավելացրեց, որ Հայաստան ժամանողների համար 14-օրյա կարանտինը շարունակում է գործել, և այս պահին կարանտինի խախտման որևէ դեպք չի գրանցվել։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետի խոսքերով՝ իրենք, սակայն, ակնկալում են, որ առաջիկայում Բեյրութի արհավիրքից հետո անօթևան մնացած մեր հայրենակիցները կարող են գալ Հայաստան, ու նրանք արդեն օթևանի խնդիր կունենան։ «Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիություն կամ կեցության կարգավիճակ չունի։ Դրա համար մենք ակնկալում ենք, որ նման խնդիրներ առաջիկայում կարող են առաջանալ»,- ասաց Ալեքսանյանը։

Գալով Բեյրութում հայկական պատվիրակության փաստահավաք առաքելությանն ու խնդիրների հավաքագրմանը, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ առաջիկայում, որքան հնարավոր է արագ, հավաքագրված տվյալները կփոխանցեն կառավարությանը, որտեղ էլ առաջիկա ծրագրերի մասով որոշումներ կկայացվեն։ Բեյրութում հայկական պատվիրակության անդամները ներկայացուցչական հանդիպումներ են ունեցել, վնասի չափի գնահատում է կատարվել, կուսակցությունների, հոգևոր առաջնորդների հետ հանդիպումներ են եղել, ամեն ինչ մանրամասն քննարկվել է։

«Առաջիկա թռիչքներից ակնկալվում է՝ կարող են լինել օթևանի խնդիր ունեցողներ լիբանանահայեր, մենք սպասում ենք դրան։ Այս պահին սպասում ենք փաստահավաք խմբի տվյալներին, որն ամբողջական կներկայացնենք կառավարությանը ու միջոցառումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Առաջիկայում պարզ կլինի, թե ինչպիսի ծրագրերի վրա կանգ կառնենք»,- ընդգծեց պաշտոնյան և հավելյալ այլ տեղեկություն այս պահին տրամադրել դժվարացավ։ ՀՀ պատվիրակությունը Բեյրութից առավոտյան է վերադարձել։

Հարցին, ՀՀ ժամանող լիբանանահայերի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, մշտական հաստատվելու են Հայաստանո՞ւմ, թե՞ վերադառնալու են, կամ այլ երկիր են տեղափոխվելու, Հովհաննես Ալեքսանյանը այսպես պատասխանեց՝ Հայաստանի համար Լիբանանի կայացած, պատմություն ունեցող գաղութի պահպանումն ու չկազմաքանդումը շատ կարևոր է։ «Մեզ համար շատ կարևոր է, որ Լիբանանի հայկական գաղութը չկազմաքանդվի, բայց երբ մեր հայրենակիցները կարիք ունեն մշտական կամ ժամանակավոր այստեղ հաստատվելու, մենք չենք կարող չընդունել։ Մենք չենք կարող նրանց անուշադրության մատնել։ Առաջիկայում պարզ կդառնա, թե պետական աջակցության ինչ ծրագրեր են իրականացվելու։ Առաջ չընկնենք ու սպասենք»,- իր խոսքը եզրափակեց Հովհաննես Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում