Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 41023 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 մարդ, կատարվել է 180497 թեստավորում, առողջացել է 33897 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 809 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 238 -ն են: