Մի քանի մարդ, որոնք պնդում են, որ ծառայել են բելառուսական հատուկ նշանակության ջոկատներում, Instagram-ի իրենց էջերում տեսանյութեր են տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց համազգեստը աղբարկղեր նետում՝ երկրում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին:
Տեսագրություններից մեկը հրապարակվել է Լոգոյսկից Եվգենի Նովիցկիի էջում: Տղամարդը հայտարարում է, որ երդում է տվել իր ժողովրդին և չի կարող հպարտանալ նրանով, թե որտեղ է ծառայել: Դրանից հետո նա համազգեստը նետում է աղբարկղը։
Մեկ այլ տեսանյութ է հրապարակել իր էջում Արտյոմ Բելինովիչը: Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը աղբամանը նետում իր բերետը։ Նա նշում է, որ Բելառուսում այլևս չկա «հատուկ նշանակության եղբայրություն»:
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին՝ ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության պատճառով, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն: