Օգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած զինվորական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան:
Պատվիրակության կազմում են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի և օդուժի հրամանատարներն ու այլ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ:
Հաղորդվում է, որ պատվիրակությունը ներկա է գտնվելու Ադրբեջանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժության վարժանքներից մեկին:
Նշենք, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։