Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է միանալ Լիբանանին միջազգային օգնություն ցուցաբերելու մեխանիզմին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամլո ծառայությանը:
«Հանրապետության Նախագահը խնդրել է Ռուսաստանի մասնակցությունը Բեյրութին և լիբանանյան ժողովրդին օգնություն ցուցաբերելու՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջազգային համաժողովում սահմանված մեխանիզմին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մակրոնը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի համար կարևոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փոխգործակցությունը՝ Լիբանանում և տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար: