Աղանդավորական երգերը կզրկեն «Գլազգո Ռեյնջերս»-ին եվրագավաթներին մասնակցելու իրավունքից
«Գլազգո Ռեյնջերս»-ի երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղի ընթացքում պետք է զերծ մնան հոգևոր երգեր երգելուց, հակառակ դեպքում ակումբը կզրկվի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:
«Գլազգո»-ի գործադիր տնօրեն Մարտին Բեյնը հայտարարել է, որ ակումբը և ոստիկանությունը խստորեն պատժելու են աղանդավորական երգեր երգող կարգազանցներին:
Ավելորդ չէ նշել, որ ակումբն արդեն մեկ անգամ տուգանվել է 30 000 դոլարով 2006 թվականին «Վիլյառեալի» հետ խաղում աղանդավորական երգեր երգելու համար: