Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Բելառուսում առկա ճգնաժամը կամրապնդի ռուսական ազդեցությունը այնտեղ, և Բելառուսը միայն սկիզբն է. Տարասով

Բելառուսում հետընտրական թեժ կրքերը չեն հանդարտվում։ Պաշտոնապես հաղորդվում է մեկ զոհի մասին, կան վիրավորներ։ Տարբեր քաղաքներում  փողոց դուրս եկած մարդիկ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ նախագահի պաշտոնում վերընտրվել է  քառորդ դար պաշտոնավարած Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան գտնվում է  Լատվիայում և, ըստ փորձագետների, կասկածելի հանգամանքներում նկարահանված տեսաուղերձով դիմել է  իր ընտրողներին՝ կոչ անելով հոգ տանել իրենց մասին և փողոց դուրս չգալ։ Միջազգային, հատկապես արևմտյան ճնշումները Լուկաշենկոյի նկատմամբ ևս սաստկանում են։ Մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, և որ դրանք անազատ մթնոլորտում են անցկացվել։ Լուկաշենկոյին շնորհավորել են միայն իր եվրասիական գործընկեր պետությունները և,  այսպես կոչված, ոչ քաղաքակիրթ աշխարհին պատկանող մի քանի այլ պետություններ։

Թուլացած դիրքերում գտնվող Բելառուսի առաջնորդը, եթե նույնիսկ կարողանա պահպանել իր դիրքերը, անշուշտ չի ունենալու նախկին հզորությունը։

«Պարադոքսալ իրավիճակ է. այն ճգնաժամը, որն այսօր հաստատվել է Բելառուսում, ամրապնդում է ռուսական ազդեցությունը՝ չնայած այդ սցենարի հեղինակները բոլորովին այլ բան էին մտածում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Լուկաշենկոն նախկինում հետխորհրդային տարածքում հանդես էր գալիս որպես ընդդիմախոս, իբրև թե ինքն  էր թելադրում Պուտինի հետ աշխատելաոճը. «Եվ տարածված կարծիք կար նաև, որ Նազարբաևը, Փաշինյանը և մյուսները որպես օրինակ էին նայում Լուկաշենկոյին։ Այժմ ի հայտ է գալիս բոլորովին այլ հանգամանք, և Մոսկվան կդիմի ավելի հաստատուն քայլերի»։

Ըստ նրա՝ նախկինում Մոսկվան շատ բաների վրա աչք է փակել. «Մենք հետխորհրդային երկրների ներքաղաքական կյանքին չենք միջամտել, շատ  բաների ուշադրություն չենք դարձրել, չենք ստեղծել պրոռուսական քաղաքական ուժեր, չունենք ազդեցիկ քաղաքական ագենտուրա Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։ Նույն Բելառուսում, բացի էթնիկական գործոնից, ուրիշ ոչինչ չեք կարող մեջբերել, այնտեղ շատ ռուսներ են ապրում, բայց նույնիսկ այնտեղ երբեք գործողություն չենք ծավալել ընդդեմ Բելառուսի նախագահի։ Հիմա նայելով Արևմուտքի, որոշ պետությունների առաջնորդների  կեցվածքը՝ մենք էլ կակտիվանանք, պետք է ցույց տանք, թե որքանով ենք պահել մեր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, և Բելառուսը միայն սկիզբն է»։

Հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանը պնդի, որ Բելառուսում  տեղակայվի ռուսական ռազմաբազա, որը նախկինում բազմիցս մերժվել է Լուկաշենկոյի կողմից, մեր զրուցակիցն ասաց. «Բազան ի՞նչ, Գյումրիում, օրինակ, կա բազա, որովհետև կողքը պատերազմ է, իսկ Բելառուսում ի՞նչ կտա բազան, մեծ հաշվով մեզ դա ոչինչ չի տա, մեզ համար դա սկզբունքային նշանակություն չունի, որովհետև այսպես էլ մենք այնտեղ ունենք ռազմական օբյեկտներ»։

Ինչ վերաբերում է  Բելառուսի հետ մեկ ընդհանուր պետություն ստեղծելու գաղափարին, Ստանիսլավ Տարասովն ընդգծեց, որ դա երկարաժամկետ գործընթաց է. «Շատերը քննադատում են Պուտինին՝ նշելով, թե նա ուզում է վերստեղծել Խորհրդային Միությունը, որ նա ուզում է ամրապնդել իր ներկայությունը  հետխորհրդային տարածքում։ Բայց դա շատ սխալ տեսակետ է։ Մենք ուզում ենք, որ պետություններն ինքնուրույն զարգանան, Ռուսաստանն էլ այդկերպ դադար կունենա սեփական խնդիրները լուծելու համար։ Եթե մենք ակտիվ աշխատենք հետխորհրդային երկրների վրա, ստիպված ենք լինելու հսկայական ռեսուրսներ ներդնել այնտեղ։ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, այլ երկրներ ևս հնարավորություն ունեն միջազգային այլ ներդրումներ ստանալու՝ թող ստանան։ Բայց աշխարհագրական դիրքը  նման է տաբատի, որից չես կարող դուրս գալ, այն չես կարող անտեսել կամ փոխել։ Դու գտնվում ես այնտեղ, որտեղ գտնվում ես՝ անկախ նրանից,  դա քեզ դուր է գալիս, թե ոչ։ Վերցնենք, օրինակ, ձեր Հայաստանը։ Կարող եք հազար անգամ ընկերություն անել ԱՄՆ-ի կամ Կանադայի հետ, թեկուզ Մարսի հետ, բայց դուք գտնվում եք այն աշխարհագրական դիրքում, որտեղ  կաք։ Այստեղ կան օբյեկտիվ գործոններ։ Ռուսաստանը ձեր անվտանգության միակ երաշխավորն է, կա՞ն այլ երաշխավորներ՝ եթե կան, թող Հայաստանն ընտրի, բայց չկան։ Հարցն այն չէ՝ ռուսներին սիրում եք, թե ոչ, կան օբյեկտիվ գործոններ։ Ճգնաժամը միջազգային է, ոչ ոք չգիտի ինչպես գործել։ ԱՄՆ-ը, Եվրոպան թուլանում են, Ռուսաստանը հետևում է իրադարձություններին, բայց նորից այսպիսի մեծ մասշտաբի ճգնաժամը կանխատեսելի չէր։ Մենք նույնպես կանխազգացումով ենք առաջնորդվում, և հիմա մեր թիվ մեկ խնդիրը հենց մեր ազգային հարցերը լուծելն է։ Մենք հասկանում ենք, որ ինչքան լավ բան էլ անենք այլ պետությունների համար, ոչ բոլորն են մեզ սիրելու։ Կարող են օգտագործել մեր ռեսուրսները, բայց չեն սիրելու… դե թող այլ սիրեկաններ փնտրեն իրենց համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում