Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Նոր ստատուս-քվո՝ Հայաստանից ոչ այնքան հեռու. Բելառուսի հանգուցալուծումը

Մինչ Հայաստանում շարունակվում են քննարկումները Բելառուսի նախագահի ընտրության ֆոնին Լուկաշենկոյին շնորհավորելու Նիկոլ Փաշինյանի որոշման առնչությամբ, շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է ձևավորվում Ուկրաինայի և Բելառուսի միջև: Ուկրաինայի նախագահ Զելենսկին նախ հայտարարել էր բռնության անթույլատրելիության, ուժի կիրառման անընդունելիության մասին: Հետո եղավ տեղեկություն, թե Լուկաշենկոն զանգահարել է նրան, բայց նա չի վերցրել հեռախոսը: Զելենսկին նաև անում է նոր հայտարարություն հանդուրժողության մասին: Ակնառու է, որ Ուկրաինայի նախագահը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրում հարևան Բելառուսի նախագահի գործողությունների առնչությամբ: Գործողություն, որ գործնականում ենթադրում է ուկրաինա-բելառուսական քաղաքական հարաբերության հնարավոր ճգնաժամ: Այստեղ բնականաբար առաջանում է հարց՝ արդյո՞ք Զելենսկին հանուն ժողովրդավարության արժեքների է գնում այդ քայլին: Իսկ ո՞րն է դրա իմաստը:

Հազիվ թե այդ հանգամանքը խոստանա նրան քաղաքական որևէ էական արդյունք իր համար ցավալի հարցերում:

Միաժամանակ, Զելենսկին կարող էր իհարկե չշնորհավորել Լուկաշենկոյին, բայց դրան զուգահեռ, նաև չգնալ հայտարարությունների ճանապարհով, որոնք պարունակում են ճգնաժամի էական ռիսկ: Այդպիսով, ըստ էության ստացվում է, որ Ուկրաինայի նախագահը գնում է Լուկաշենկոյի հետ ճգնաժամի: Ինչո՞ւ: Ի՞նչ հաշվարկ է դրա տակ:

Կրկնենք, հազիվ թե հնարավոր է հավատալ ժողովրդավարական արժեհամակարգի հանդեպ անմնացորդ սիրո հանգամանքին, որովհետև այդ դեպքում պետք է մտածել, որ Ուկրաինայում ուղղակի չկա իշխանություն: Ավելին, եթե արժեհամակարգը Զելենսկու համար այդքան առանցքային ու հիմնարար լիներ, ապա հազիվ թե Կիևը սերտ հարաբերություն ունենար Ալիևի հետ և Ադրբեջանին աջակցեր արցախյան հարցում անգամ ղրիմյան խնդրի առկայության պարագայում:

Ըստ այդմ, Զելենսկին գործում է պրագմատիկ քաղաքականության տրամաբանությամբ և դա էլ հենց հետաքրքիր է դարձնում այն, որ նա գնում է Լուկաշենկոյի հետ հակադրության: Արդյո՞ք նա ունի համոզում, կամ նրան որևէ մեկը համոզել է, որ Լուկաշենկոյի քաղաքական կյանքը այլևս շատ կարճ է և ճգնաժամից պետք չէ վախենալ: Թե՞ կան Բելառուսի ուղղությամբ հակառակ սպասումներ, և Կիևը ունի մտահոգություն, որ Լուկաշենկոյի իշխանությունն այդ ամենից հետո դառնալու է ռուսական մեծապետական ագրեսիվության նոր և վտանգավոր, անկանխատեսելի պլացդարմ, որը օղակելու է Ուկրաինան: Ըստ այդմ, Զելենսկին փորձում է արդեն իսկ ձևավորել արժեհամակարգային-ժողովրդավարական արգելապատնեշը, հետագայում դրա վրա ռազմա-քաղաքական պաշտպանություն կառուցելու ակնկալիքով: Այսպես, թե այնպես, անկասկած է, որ Ուկրաինայի նախագահի վարքագիծը շատ ավելի էական բաների մասին է խոսում բելառուսական ուղղությամբ զարգացումների հնարավոր ծավալման կամ հանգուցալուծման տեսանկյունից, ու՝ արևելաեվրոպական գոտում նոր ստատուս-քվոյի անխուսափելիության մասին: Իսկ Հայաստանն, ինչպես հայտնի է, Արևելյան գործընկերության ծրագրի անդամակից պետություն է, ըստ այդմ՝ նոր ստատուս-քվոն թե՛ այսպես ասած դե յուրե, թե՛ նաև անվտանգության լայն կորի իմաստով դե ֆակտո իր ազդեցությունն է թողնելու նաև կովկասյան ռեգիոնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում