Լուրեր
Այնպես չէ, որ արվել է առավելագույնը, որպեսզի վարակի տարածումը կանխվի. Նարեկ Զեյնալյան
  • 09:00
  • 2020-08-13
  • Դիտումներ՝ *

«Ներկա դրությամբ, ըստ էության, գտնվում ենք կորոնավիրուսի հաղթահարման փուլում, որովհետև վարակակիրների հայտնաբերման թվերը երկու շաբաթ է արդեն, որ հետզհետե նվազում են, ինչը սակայն դեռ չի նշանակում, որ ամբողջությամբ հաղթահարել ենք համավարակը:

Թեև արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները զգալիորեն թուլացվում են, սակայն կարծում եմ, որ արտակարգ դրությունը պետք է շարունակվի, որպեսզի թվերը նվազագույնի հասնեն: Այդ դեպքում նոր միայն կարող ենք ասել, որ հաղթահարել ենք, բայց հիմա դեռևս ունենք հիվանդներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր  կամ ծանր է, ինչը նշանակում է, որ առողջապահական համակարգը պետք է առավելագույնս աշխատի այս ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով  կառավարության որոշմամբ՝ մեկ ամսով ևս արտակարգ դրության երկարաձգմանը՝ մինչև սեպտեմբերի 12-ը:

Զեյնալյանի խոսքերով՝ ճիշտ է պայքարը բոլոր ուղղություններով է տարվել, սակայն որոշ հարցերում կարելի էր ավելի ռեակտիվ լինել, ավելի ակտիվ գործել և քիչ հապաղել:

«Խնդիրներ, միանշանակ, եղել են. այնպես չէ, որ արվել է առավելագույնը, որպեսզի վարակի տարածումը կանխվի և այս պահին ունենք այն, ինչ ունենք: Համենայն դեպս, հիվանդանոցային օղակը բուժօգնության մասով արել է հնարավորինս»,-նշեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *