Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Լավրովը պատմել է, թե համավարակն ինչպես պետք է փոխի միջազգային քաղաքականությունը

Ռուսաստանը միջազգային հանրակցությանը հորդորում է՝ համավարակի հետ կապված իրադրությունն օգտագործել մարդկության առջև ծառացած ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում լայն համագործակցությունը կարգավորելու համար: Այդ մասին «Փաստեր և փաստարկներ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես նշում է ՌԴ նախարարը, կորոնավիրուսի համավարակը լուրջ ազդեցություն է թողել միջազգային քաղաքականության և սոցիալ-տնտեսական կյանքի՝ առանց բացառության բոլոր ասպեկտների վրա: «Սառեցվել» են քաղաքական շփումները, խախտվել են սովորական արտադրա-կենցաղային շղթաները:

«COVID-19-ը խորը ճգնաժամ է առաջացրել համաշխարհային տնտեսության մեջ, որի վերականգնումը երկար ժամանակաշրջան է պահանջում: Դրա հետ մեկտեղ աշխարհը ոչ միայն պարզապես ուժեղագույն տնտեսական անկում է վերապրում, այլև, հնարավոր է, հայտնվել է սովորական տնտեսական կապերի վերակառուցման շեմին»,- նշել է Լավրովը: Համավարակը, Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ բառացիորեն մի ակնթարթում հավասարեցրել Է բոլորին, վերստին ցույց տալով, որ արդի, սերտորեն փոխկապակցված աշխարհում սպառնալիքների մեծ մասն ունեն անդրսահմանային պրոյեկցիա և որ «մի կողմ քաշվել» չի ստացվի:

Այդ ամենը, թվում էր, պետք է համաշխարհային հանրակցությանը դրդեր այն բանին, որ գոնե ժամանակավորապես մի կողմ դներ կոնյունկտուրային տարաձայնությունները և ջանքերը միավորեր նոր գլոբալ մարտահրավերին համատեղ պատասխանի հարթակում, մատնանշում է Լավրովը: Այնուամենայնիվ, սպասվող «դրական» բեկում տեղի չունեցավ:

Ըստ նրա դիտարկումների, մի շարք երկրներ ցանկանում են ընթացիկ ճգնաժամից օգտվել իրենց աշխարհաքաղաքական և տնտեսական հավակնությունները բավարարելու համար: Շարունակվում է անցանկալի երկրների՝ պատժամիջոցներով «խեղդամահ» անելու քաղաքականությունը, հայտարարել է Լավրովը: «Եվս մեկ անգամ ընդհանուր գործողությունների կոչ ենք անում ընդհանուր աղետի դեմ, «կորոնաճգնաժամը» որպես հնարավորություն օգտագործել մարդկության առջև ծառացած ընդհանուր ռիսկերի և մարտահրավերների դեմ պայքարում միջազգային լայն համագործակցությունը կարգավորելու համար»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում