Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Իշխանության մոտ նկատվում է լեգիտիմության փոշիացում․ ԱԺ նախագահի հետ հանդիպած գործարարները մտահոգված են

ԱԺ նախագահն օրեր առաջ հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ: Դրանից առաջ նրանք հանդիպել էին նաև վարչապետի հետ: Հանդիպման արդյունքների և ոլորտին առնչվող խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի ընկերության արտաքին հարցերով, գիտական ներգրավման ու նորարարությունների գծով կառավարիչ Վահե Դանիելյանի և Գինու ազգային կենտրոնի և «Մառան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանի հետ:

«Այս հանդիպումների նախաձեռնողը գործարար համայնքն էր, բայց Կառավարությունը և ԱԺ-ն ևս շահագրգռված էին հանդիպել և շատ արագ արձագանքեցին հանդիպման ցանկությանը»,- նշեց Ավագ Հարությունյանը: Նա նաև հավելեց, որ այս հանդիպումներում հայեցակարգային քննարկումներ են եղել, «Գործարար համայնքին մտահոգում էր այն հարցը, թե Կառավարությունը և ԱԺ-ն ինչ պատկերացումներ ու տեսլական ունեն գլոբալ խնդիրների վերաբերյալ»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Վաչե Դանիելյանի խոսքով՝ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են գործարարության հիմանարար հարցերը: «Պետականամետ կառույցները տնտեսության հիմքն են, և հարց հնչեց, թե այդ պարագայում  գործարարներն ինչով կարող են օգտակար լինել: Հանդիպումների ընթացքում կարմիր թելի պես գնում էր այն մտքը, որ պետք է ձևավորենք մի հարթակ, որտեղ կկարողանանք քննարկել ռազմավարական հարցեր, ստեղծել դիալոգի դաշտ և դառնալ պետության հենարանը:

«Ժամանակը մաղել է գործարարներին, թողել է նրանց, ովքեր ընդհանուր արժեհամակարգից դուրս չեն եկել»,- նշեց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ գործարարները պատրաստ են լինել պետության կողքին և քննարկել ճիշտ և սխալ որոշումները:

«Եթե կա ճգնաժամ, ուրեմն կլինեն ցավոտ լուծումներ և կլինեն շերտեր, որոնք կտուժեն… Իշխանության մոտ առկա է փորձի պակաս, իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը կորցնելու վախ»,- նշեց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկացած ճգնաժամ շոկային թերապիա է պահանջում:- Բայց տարօրինակ է, որ իշխանությունը, ունենալով լեգիտիմության մեծ պաշար և մեծ հնարավորություններ, կարծես թե փոշիացնում է լեգիտիմությունը, նկատվում է ժողովրդավարության փոշիացում: ժողովրդավարության ուժը, որ կարող է սարեր շուռ տալ, հիմա մի քիչ պասիվացվում է: Իշխանության մոտ վախ կա ժողովրդի վստահությունը կորցնելու, չկա մեծ մտքի թռիչքը, որի հետևում նաև կորուստներ կլինեն»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում